Մեր մասին
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ) ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) ուսանողության ներկայացուցչական, բարձրագույն, խորհրդատվական  մարմին է, որը հիմնադրվել է 2009 թվականին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն  ապաքաղաքական   կառույց է, արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, «Կրթության մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, ԳԿՄԿ և ՈւԽ կանոնադրություններին  համապատասխան:
ՈՒԽ-ի բարձրագույն մարմինը ՈՒԽ  ժողովն է: Ժողովը վարում է ՈՒԽ-ի նախագահը:
ՈՒԽ նախագահությունը կազմված է նախագահից, փոխնախագահներից, քարտուղարից և անդամներից: Ըստ անհրաժեշտության ՈՒԽ-ի որոշմամբ կարող են ստեղծվել նաև ժամանակավոր հանձնաժողովներ: ՈՒԽ-ի նախագահը, փոխնախագահները, քարտուղարը, ՈՒԽ-ի անդամներն ընտրվում և  նախագահում են ընտրության պահից սկսած մինչև մագիստրատուրայում իրենց ուսումնառության ավարտը: 
ՈՒԽ-ի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝
- ապահովել ուսանողների մասնակցությունը ԳԿՄԿ-ի գործունեությանը,
 - ԳԿՄԿ-ի համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել մագիստրանտների կողմից բարձրացված հարցերը,
 - մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,
 - հետևել կրթական բարեփոխումների նպատակային իրականացմանը,
 - խթանել ուսանողների ստեղծագործական, հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացումը՝ կազմակերպելով ուսանողների ազատ ժամանցին և հանգստին առնչվող միջոցառումներ,
 - աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը՝ գտնելով համապատասխան կրթական ֆոնդեր և կրթության զարգացմանն աջակցող այլ հովանավորներ,
 - միջոցներ ձեռնարկել ուսանողների զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով համապատասխան գործատուների հետ,
 - հետևել ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող կարգապահությանը:
 
ՈՒԽ-ն իր գործունեությունը ծավալում է՝ ելնելով վերոնշյալ նպատակներից և խնդիրներից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ-ն նախագահում է Լիանա Գյուրջյանը:
Կոնտակտներ
   (+374 41) 200042
   sc@isec.am
 
   https://www.facebook.com/sc.isec.am/  
