Կրթության որակի ապահովման բաժին
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) Կրթության որակի ապահովման բաժինը ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 2013 թվականին:
Բաժնի գործունեության նպատակն է՝ ԳԿՄԿ-ում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումը:
Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են`
- ԳԿՄԿ կրթության որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում:
- Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ԳԿՄԿ գործունեության բոլոր հիմնական ոլորտներում:
- Ուսանողների և շրջանավարտների` ստացած կրթությունից գոհունակության, առաջարկությունների ու դիտողությունների բացահայտում:
- Կրթության որակի համար ԳԿՄԿ հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահեկիցների առջև:
- Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` ԳԿՄԿ և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործում, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում:
- Ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և այլ բուհերի ՈԱ բաժինների հետ կապերի հաստատում և ամրապնդում:
Բաժինը`
- մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին,սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
- մշակում է ԳԿՄԿ ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
- համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումներում,
- ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների մասնակցությունը,
- կազմակերպում է ԳԿՄԿ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
- վերադաս մարմնի հետ համատեղ համակարգում է Կենտրոնի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
- համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ,
- ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում, դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
- կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
- համակարգում է ԳԿՄԿ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
- մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ և այլն) և ընթացակարգերը,
- համագործակցում է ԳԿՄԿ գիտական խորհրդի, ուսանողական խորհրդի և ԳԱԱ ինստիտուտներում տեղակայված ԳԿՄԿ ամբիոնների ՈԱ պատասխանատուների հետ և աջակցում նրանց աշխատանքներին:
Բաժնի աշխատակազմը
Նարինե Վարդանյան Կրթության որակի ապահովման բաժնի պետ Հեռ.՝ (+374 60) 623599 Էլ-փոստ՝ narine.vardanyan@isec.am |
Նունե Գալստյան Հեռ.՝ (+374 60) 623599 |
Կոնտակտներ
(+374 60) 623599
qadep@isec.am