Գլխավոր էջ





Հոգեբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաիրա Ռաֆիկի Հակոբյան 
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր սոցիալական կյանքի տարբեր բնագավառներում հոգեբանություն մասնագիտության դերի կարևորությամբ և տարբեր ոլորտներում հոգեբանական գործունեություն ծավալելու ընդունակ որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
 


Ամբիոնի խնդիրներն են ՝

 


«Հոգեբանություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, հոգեբանություն մասնագիտացմամբ մշակել կադրերի  պատրաստման ժամանակակից  մեթոդներ, հոգեբանական գիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, մասնագիտական ոլորտում  նպաստել   գիտակրթական միջազգային համագործակցությանը,  կատարելագործել ուսուցման բովանդակությունը, ստեղծել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, մշակել գործնական հոգեբանության նոր գործիքակազմ, ցուցաբերել մասնագիտական աջակցություն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

 

Ամբիոնում դասավանդվում են կրթության, գիտության և հասարակագիտական այլ ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ամբիոնն իրականացնում է մասնագիտական վերապատրաստումներ, որակավորման բարձրացման դասընթացներ, մասնագիտական թրեյնինգներ և մատուցում հոգեբանական լրացուցիչ կրթական ծառայություններ:


Մասնագիտացումը՝  սոցիալական և քաղաքական հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական չորս մենագրություն և ուսումնամեթոդական 9 ձեռնարկ: Միայն 2015-2020 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 45 գիտական հոդված, երեք մենագրություն, 8 ուսումնամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը 2014 թվականից  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կողմից հրատարակված «Կաճառ» գիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է: Ամբիոնի գոյության ընթացքում՝ 2007 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են երկու դոկտորական և 3 թեկնածուական ատենախոսություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերջիններս կյանքի կոչում գործնականում:
Ամբիոնին կից ստեղծվել է նաև «Հոգեբանական  դիտարան», որտեղ քննարկվում  են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա  հոգեբանական հիմնախնդիրներ՝ դասընթացների ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքները վերածելով գործնական հմտությունների, մատուցվում են հոգեբանական ծառայություններ և իրականացվում մասնագիտական թրեյնինգներ:
Հոգեբանության ամբիոնի  գործունեության շրջանակներում ձևավորվել է հոգեբան-մագիստրանտների «Աջակցություն» կամավորների ակումբը, որի անդամները պատրաստակամորեն իրենց աջակցությունն են ցույց տալիս հոգեբանական տարաբնույթ խնդիրներ ունեցող խոցելի խմբերին ու անձանց, իրենց առաքելության շրջանակներում այցելում մանկատներ, ծերանոցներ, աջակցության ձեռք պարզում օգնություն ակնկալողներին:
Ամբիոնը և «Աջակցություն» կամավորների ակումբը համագործակցում է «Մեր Դուն», «Երխաների պաշտպանություն», «Աջակցություն հաշմանդամներին» և սոցիալական այլ ինստիտուտների հետ:

Ամբիոնը զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ, որի շրջանակներում իրենց հետբուհական կրթությունն են  իրականացնում 12 հայցորդ և մեկ ասպիրանտ:

Ամբիոնի գիտական առաջատար թեման է «Մարգինալության սոցիալ -հոգեբանական և կլինիկական հոգեբանական դրսևորումները փոխակերպվող հասարակություններում»: 


Ամբիոնի աշխատակազմը՝
 

Նաիրա Հակոբյան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ասյա Բերբերյան  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Նաղդյան հոգեբանական գիտությունների դոկտոր
Գայանե Հարությունյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վազգեն Պողոսյան  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիամ Մեհրաբյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարիաննա Ավետիսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարինե Սահակյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անժելիկա Այվազյան հոգեբանական գիտությունների թեկնածու
Գոռ Եսայան
հոգեբանական գիտությունների թեկնածու
Արմինե Մուրադյան հոգեբանական գիտությունների թեկնածու
Մարիա Թևոսյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աննա Խաչատրյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ժոզեֆինա Եսայան ասիստենտ
Նաիրա Սլդոյան հոգեբանության ամբիոնի համակարգող

Հեռ.          (+374 60) 623520 /303/

Էլ. փոստ
 
 nhakobyan@mail.ru


Տեսադարան՝