Արտաքին կապերի բաժին
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժինը (այսուհետ նաև արտաքին կապերի բաժին) ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կանոնադրության և Արտաքին կապերի բաժնի կանոնադրության հիման վրա։
Արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակն է ապահովել համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և արտասահմանյան ուսումնական հաստատությունների և գիտակրթական կենտրոնների միջև, աջակցել ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և ղեկավարությանը համագործակցության փոխանակման ծրագրերին մասնակցելու հարցում, կենտրոնի և այլ միջազգային կազմակերպությունների միջև ուսանողների ներգրավմամբ մշտական կապի ամրապնդման և համագործակցության զարգացման գործում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի առջև դրված խնդիրների լուծմանը, մասնավորապես՝
- Իրականացնում է ԳԿՄԿ գիտակրթական հետաքրքրություններին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն, ՀՀ-ում գրանցված միջազգային կազմակերպությունների ծրագրերի ուսումնասիրում, ԳԿՄԿ զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ ձեռքբերված տեղեկատվության վերլուծություն և կանոնակարգում,
- Իրազեկում է միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին ԳԿՄԿ ամբիոններին,
- Իրականացնում է ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների գիտակրթական դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթերի նախապատրաստում, երաշխավորական նամակների հատկացում, օտարերկրյա դրամաշնորհային հայտերի գրանցում, արդեն իսկ շահած դրամաշնորհների կատարման հետագա ընթացքի համակարգում,
- Պատրաստում է համագործակցության պայմանագրերի, նամակների, գրությունների նախագծեր, որոնք ուղղված են միջազգային կառույցներին, համալսարաններին, ՀՀ-ում դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին
- Պահպանում է մշտական կապի և տեղեկատվության փոխանակում Կենտրոնի և արտասահմանյան գործընկերների միջև
- ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներից և արտերկրի այլ հաստատություններից ստացված պաշտոնական հարցումների հիման վրա տեղեկատվություն է տրամադրում ԳԱԱ համակարգում ուսանող օտարերկրյա քաղաքացիների և շրջանավարտների վերաբերյալ
- Իրականացնում է իր իրավասություններին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրում, հայտարարությունների կազմում, թարգմանություն:
Բաժնի աշխատակազմը
Անժելա Պապիկյան Արտաքին կապերի բաժնի պետ Հեռ.՝ (+374 60) 623598 Էլ-փոստ՝ ella.papikyan@isec.am |
Գոհար Սարգսյան |
Կոնտակտներ
(+374 60) 623598
fordep@isec.am