Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Բաժնի գործունեության նպատակն է՝ ԳԿՄԿ ուսումնական գործընթացն ապահովելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, սերվերների, համակարգչային սարքավորումների, տեղային և ինտերնետ ցանցի, ուսումնատեխնիկական միջոցների սպասարկումն ու արդիականացումը, ինչպես նաև տեղեկատվական-կրթական և վեբ տեխնոլոգիաների զարգացումն ու սպասարկումը:
Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են `
- համակարգիչների և ծրագրային փաթեթների անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը,
- համակարգիչների և համակարգչային ու էլեկտրոնային սարքավորումների պարբերական ստուգումը և կենտրոնի հնարավորության սահմաններում հայտնաբերված անսարքությունների վերացումը,
- տեղային համակարգչային ցանցի ղեկավարումը և ընդլայնումը,
- ԳԿՄԿ կայքի կառավարումն ու բարելավումը,
- էլեկտրոնային ուսուցման համակարգի կառավարումը,
- ուսանողների գնահատման էլեկտրոնային համակարգի կառավարումը,
- կենտրոնի տեղեկատվական համակարգերի միասնական շահագործումը և ինտեգրման աշխատանքների կատարումը, նոր ծրագրերի ու համակարգերի մշակումը և ներդրումը,
- կենտրոնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կառավարումը,
- տեղեկատվական նոր կրթական տեխնոլոգիաների ուսումնասիրումը և ներդրումը,
- ԳԿՄԿ սերվերների կառավարումը և բարելավումը,սերվերներում տեղադրված տարբեր ծրագրային փաթեթների ու տվյալների արխիվացումն ու պահպանումը,
- տեղային համակարգչային ցանցի անվտանգության ապահովումը,
- ինտերնետ կապի ապահովումը,
- անցագրային հսկողության ավտոմատացված համակարգերի շահագործումը և սպասարկումը,
- կենտրոնում վեբ տեխնոլոգիաների, կայքերի կառավարման և էլեկտրոնային կառավարման ու գնահատման համակարգերի զարգացման աջակցությունը և այլն:
Բաժնի աշխատակազմը
Արմեն Եղոյան Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Հեռ.՝ (+374 60)623596 (398) Էլ-փոստ` armen.yeghoyan@isec.am |
|
|
|
Կոնտակտներ
(+374 60) 623596
itdep@isec.am