Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Վլադիմիր Գրիգորի Սահակյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հիմնադրվել է 2006 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներում, Հայաստանի սոցիալական կյանքի տարբեր բնագավառներում համակարգչագիտությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկով։
Ամբիոնի խնդիրները՝
Պատրաստել համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ մագիստրոսներ, որոնք կկարողանան իրականացնել հետազոտական և կիրառական աշխատանքներ:
Ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, ապագա մասնագետների մրցունակության հնարավորություններ:
Իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն ամբիոնի գերակա ուղղություններով, պատրաստել տեսական և մեթոդական նյութեր:
Ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները, ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
Ապահովել ուսումնական և գիտահետազոտական պրակտիկաներ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումներում:
Մասնագիտացումը՝ Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները ծավալվում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ, http://iiap.sci.am):
Մագիստրոսական hետազոտություններն ու մշակումներն իրականացվում են ժամանակակից գիտելիքների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ համապատասխան ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի բաժինների գերակա ուղղությունների, այդ թվում ՝
Ավտոմատների տեսություն և կիրառություններ
Ալգորիթմների տեսություն և ծրագրերի ավտոմատ սինթեզ
Գրաֆների տեսության էքստրեմալ խնդիրներ
Դիսկրետ մոդելավորում, անալիզ և պատկերների ճանաչողություն
Ազդանշանների և պատկերների մշակում
Մեքենայական ուսուցման ալգորիթմներ և փորձագիտական համակարգեր
Մաթեմատիկական տրամաբանություն և ավտոմատացված տրամաբանական արտածում
Տրամաբանական համակարգերի մաթեմատիկական մոդելավորում
Ինֆորմացիայի տեսություն և կիրառական վիճակագրություն
Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր
Տվյալների կոդավորում
Մոնիտորինգի և կառավարման համակարգեր
Ցանցային տեխնոլոգիաներ
Գիտական հետազոտությունների արդյունքները հրապարակվում են ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» աշխատանքների ժողովածուում, որը լույս է տեսնում տարին երկու անգամ։
Երկու տարին մեկ անգամ անց է կացվում “CSIT” միջազգային գիտաժողով, որտեղ մագիստրանտները հնարավորություն ունեն ծանոթանալու գիտական նորույթներին և ներկայացնելու սեփական ձեռքբերումները:
Ամբիոնի աշխատակազմը՝
Վլադիմիր Սահակյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Յուրի Շուքուրյան | ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Իգոր Զասլավսկի | ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր |
Էդուարդ Պողոսյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Հակոբ Սարուխանյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Դավիթ Ասատրյան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Արամ Նանասյան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Մարիամ Հարությունյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Միքայել Գյուրջյան | տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Հրաչ Ասցատրյան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Վիլիկ Կարախանյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Արսեն Մոկացյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Փառանձեմ Հակոբյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մելս Կյուրեղյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Սերգեյ Աբրահամյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Իսկանդար Կարապետյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Էմիլ Գազազյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Ռուզաննա Քերոբյան | ինժեներ-սխեմատեխնիկ, դասախոս |
Լաուրա Մովսիսյան | ամբիոնի համակարգող |
Հեռ.` (+37410) 282080
Էլ. փոստ` vladimir.sahakyan@sci.am