Ռադիոտեխնիկայի և կապի ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Տիգրան Վանիկի Զաքարյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները որպես Հայաստանի Հանրապետության զարգացման գերակա ուղղություն ճանաչելու հանգամանքով:
Ամբիոնի խնդիրներն են ՝
ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, հեռահաղորդակցության, կապի ոլորտների մասնագետների մրցունակության իրատեսական երաշխիքներ,
ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար համապատասխան պայմաններ,
իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով,
ստեղծել կրթության որակի ապահովման պայմաններ,
ընդլայնել միջազգային համագործակցությունը,
ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրները,
ապահովել կրթական, գիտահետազոտական և նորարարական գործընթացների միասնությունն ու անքակտելիությունը,
կատարելագործել ուսումնական, գիտահետազոտական և մանկավարժական պրակտիկաների բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները,
իրականացնել կարիերայի կենտրոնների և մասնագիտական կառույցների հետ համագործակցություն` շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:
Մասնագիտացումը՝ Հեռահաղորդակցություն
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները ծավալվում են ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում www.irphe.am: Ներկայումս կատարվում են հետազոտություւններ և մշակումներ հետևյալ բնագավառներում՝
- ԳԲՀ հաղորդիչ և ընդունիչ համակարգեր երկրի և մթնոլորտի ուսումնասիրության համար,
- ռադիոլոկացիոն համակարգեր,
- կապի համակարգեր,
- կիսահաղորդչային տեխնոլոգիական պրոցեսների ֆիզիկական պարամետրերի դինամիկ կառավարում,
- հետերակառուցվածքների և նանոկառուցվածքների հիման վրա արևային էներգիայի նոր փոխակերպիչների մշակում,
- պլազմայում լիցքավորված մասնիկների շարժմամբ պայմանավորված էլեկտրամագնիսական ալիքների գեներացում և տարածում:
Ինստիտուտը երկու տարին մեկ անգամ կազմակերպում է ավանդական “International Conference on Microwave and THz Technologies, Photonics and Wireless Communications” միջազգային գիտաժողովը http://www.irphe.am/?q=conference:
Ամբիոնի աշխատակազմը՝
Տիգրան Զաքարյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Արսեն Հախումյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Համլետ Փիրումյան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Թամարա Կնյազյան | տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Արմեն Մակարյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Սամվել Խաչատրյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Վահե Թոդևոսյան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Հովհաննես Հարոյան | տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Արթուր Պետրոսյան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Նուբար Պողոսյան | ռադիոֆիզիկոս, դասախոս |
Վլադիմիր Օբոյանցև | ինժեներ-սխեմատեխնիկ, դասախոս |
Հրաչյա Մակարյան | ռադիոֆիզիկոս, դասախոս |
Քրիստինե Հովհաննիսյան | ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնի համակարգող |
Հեռ.՝ (+374 10) 287850
Էլ. փոստ՝ msradio@irphe.am