Տնտեսագիտության և կառավարման ամբիոն
Ամբիոնի վարիչ
Կարեն Սամվելի Սարգսյան
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնը հիմնադրվել է 2004 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր բնագավառներում տնտեսագետների, շուկայագետների, ֆինանսական ոլորտի մասնագետների լայն պահանջարկով: Ամբիոնում մագիստրոսական ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման կարգով: 2013 թվականից ամբիոնի մասնագիտությունները համալրվել են «Բիզնեսի կառավարում» և «Տուրիզմի կառավարում» մասնագիտություններով, իսկ 2015 թվականից՝ «Մաքսային գործ» մասնագիտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են ՝
«Կառավարում» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, կառավարման, բիզնեսի կառավարման, ֆինանսների, շուկայաբանության, մաքսային գործի և տուրիզմի մասնագիտացումներով մշակել մագիստրոսական ուսուցման ժամանակակից մեթոդներ, հիշյալ ոլորտներում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, հայաստանյան և արտերկրի առաջավոր բուհերի հետ մասնագիտական ոլորտներում հաստատել միջազգային գիտակրթական համագործակցություն՝ կատարելագործել ուսուցման բովանդակությունը, հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: «Կառավարում» ամբիոնի հիմնական նպատակներից է նաև պատրաստել միջմասնագիտական գիտելիքներ ունեցող մագիստրոսներ, որոնց պահանջարկը գնալով աճում է ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում:
Մասնագիտացումը` կառավարում, գործարար վարչարարություն, հանրային կառավարում, հանրային ֆինանսների կառավարում, զբոսաշրջության կառավարում
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող և մեծ հեղինակություն վայելող մասնագետներ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվել են գիտական երեք մենագրություն, երեք ուսումնամեթոդական ձեռնարկ, 50 գիտական հոդված:
Ամբիոնը հետամուտ է լինում դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը, գիտական հանդեսներում նյութերի հրատարակմանը և մասնագիտական գիտաժողովներին մասնակցությանը: Ամբիոնի դասախոսները մասնակցում են հայրենական և միջազգային տարբեր համաժողովների, գիտաժողովների՝ ներկայացնելով իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Ամբիոնին կից գործում է Բիզնեսի կառավարման լաբորատորիա:
Ամբիոնի աշխատակազմը՝
| Կարեն Սարգսյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Արամ Սիմոնյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Իրինա Հովակիմյան | տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր |
| Բենիկ Մանուկյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Կամո Հովհաննիսյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Արեգ Բաղդասարյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Ալինա Բաբայան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Հրաչյա Օհանյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Վահագն Օհանյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Հեղինե Պիվազյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Մարո Մարտիրոսյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Վիլեն Խաչատրյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Վլադիմիր Աբգարյան | տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
| Գոռ Հայրապետյան | տնտեսագիտության թեկնածու |
| Արմինե Զախարյան | տնտեսագիտության թեկնածու |
| Զարա Մկրտչյան | տնտեսագիտության թեկնածու |
| Իվան Գրիգորյան | տնտեսագիտության թեկնածու |
| Խաչիկ Փափազյան | տնտեսագիտության թեկնածու |
| Էդուարդ Պետրոսյան | տնտեսագիտության թեկնածու |
| Անահիտ Ոսկանյան | տնտեսագիտության թեկնածու |
| Զարուհի Հայրյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
| Լիլիթ Ասոյան | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
| Նարինե Վարդանյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
| Կարապետ Սարաֆյան |
ինժեներ երկրաբան |
| Նարինե Մանուկյան | դասախոս |
| Անահիտ Ղուկասյան |
դասախոս |
Հեռ.` (+374 10) 524812
Էլ. փոստ` karen.sargsyan@isec.am
Տեսադարան՝
