Հանրային կապերի և կարիերայի բաժին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ԳԿՄԿ) հանրային կապերի և կարիերայի բաժինը ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Բաժնի հիմնական նպատակն է` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարկանիշի բարձրացման, դրական հասարակական կարծիքի ուղղությամբ տարբեր աշխատանքների իրականացումը, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ տեղական կամ միջազգային կազմակերպությունների և ԳԿՄԿ-ի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի լուսաբանումը, աշխատանքային շուկայում ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողների և շրջանավարտների աշխատանքային մրցունակության ուսումնասիրությունը, շրջանավարտների և ԳԿՄԿ-ի միջև մշտական կապի ամրապնդումն ու համագործակցության ապահովումը:
Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են`
- ԳԿՄԿ ինտերնետային կայքի թարմացումների և առցանց հետադարձ կապի ապահովումը:
- ԳԿՄԿ-ի մասին տեսանյութերի և աուդիոնյութերի պատրաստումն ու դրանց տարածումը:
- Հասարակայնության հետ կապերին և ԶԼՄ-ներին առնչվող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարվող աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
- Մասնակցություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում անցկացվող լուսաբանման ենթակա նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային միջոցառումներին և դրանց լուսաբանման աշխատանքերի իրականացումը:
- ԳԿՄԿ վարկանիշի բարձրացման ուղղությամբ տարբեր ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, էքսկուրսիաների, փոխայցերի և այլ միջոցառումների կազմակերպումը և/կամ մասնակցությունը:
- ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանքի ընդունվելու հիմնախնդիրների ուղղությամբ ԳԿՄԿ-ում տարվող աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
- ԳԿՄԿ ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը, գործատուների հետ հանդիպումների և միջոցառումների կազմակերպումը։
- Ուսանողների և շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը:
- Սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական միջոցառումների կազմակերպումը:
- ԳԿՄԿ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հետ ակտիվ համագործակցության կազմակերպումը՝ գիտական, կրթական, խորհրդատվական, ժամանցային և այլ բնույթի միջոցառումների իրականացման շրջանակներում:
- Գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի, հուշագրերի, պայմանագրերի կնքումը և դրանց իրականացման ապահովումը:
- Գործատուների և ԳԿՄԿ-ի ամբիոնների միջև հաղորդակցության ապահովումը, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ կադրերի վերապատրաստման փաթեթների մշակումը:
- Աջակցության ցուցաբերում ԳԿՄԿ ամբիոններին՝ ուսանողների պրակտիկայի կազմակերպման գործընթացում:
- ԳԿՄԿ-ի «Շրջանավարտների տեղեկատվական համակարգի» մշակումն ու պարբերաբար թարմացումը:
- ԶԼՄ-ներով կրթության և գիտության ոլորտի կարևոր խնդիրների վերաբերյալ հրապարակված նյութերի վերլուծությունը, այդ նյութերի տեղայնացումն ու համապատասխան ընթացքի ապահովումը:
- Հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպումը լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, մամուլի հաղորդագրությունների պատրաստումը:
- Եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ տեղեկատվական նյութերի, տեքստերի, նորությունների, հայտարարությունների կազմման և թարգմանության որակի ապահովումը:
Բաժնի աշխատակազմը
|
|
|
Հեղինե Մելքոնյան |
|
Վիկտորյա Սարջանյան |
Կոնտակտներ
(+374 10) 56 81 83 (306)
pr.career@isec.am