Արևելագիտության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Ռոբերտ Պետրոսի Ղազարյան,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնը հիմնադրվել է 2008 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր պատմագիտության կարևորագույն ճյուղերից մեկի՝ արևելագիտության բնագավառում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են ՝
«Արևելագիտություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, արևելագիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ուսանողները կստանան խորացված և համակարգված գիտելիք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության, մշակույթի, կրոնի վերաբերյալ: Ուսանողը նաև խորացված գիտելիք կստանա թյուրքական ժողովուրդների պատմության մասին։ Առանձին կուսումնասիրվի նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատմության հիմնահարցերը։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրան հնարավորություն կընձեռի ուսանողին գնահատել պատմական գործընթացների օրինաչափությունները և առանձնահատկությունները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, մեկնաբանել այդ երկրների, առաջին հերթին թյուրքական ժողովուրդների և պետությունների աշխարհագրական, ժողովրդագրական և հասարակական-քաղաքական բնութագրերը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք պատմամշակութային առնչությունները: Ուսանողը կհետազոտի այդ երկրների ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթի հիմնական առանձնահատկությունները, իսլամի և ավանդական այլ կրոնների, դրանց հիմնական ուղղությունների պատմությունը, կհասկանա դրանց դերը հասարակական ինստիտուտների կայացման և գործունեության մեջ: Ուսանողը կարող է անկախ աշխատել և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ունակ կլինի իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, վերլուծական ոլորտներում: Ուսանողը հնարավորություն կստանա ուսումը շարունակել բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` արևելագիտություն, համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ մասնագիտություններով: Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության, հասարակագիտական ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Ամբիոնում դասավանդվող առարկաներից են`
Օտար լեզու (թուրքերեն)
Թյուրքական ժողովուրդների առասպելաբանություն և դիցաբանություն
Թյուրքական ժողովուրդների հին շրջանի պատմության հիմնահարցեր
Թյուրքախոս ժողովուրդների պետությունների և պետական կազմավորումների պատմության հիմնահարցեր (7-13-րդ դդ․)
Իսլամը Հարավային Կովկասում․ պատմություն և իրականություն
Միջմշակութային հաղորդակցության հիմնախնդիրներ
Օսմանյան կայսրության պատմության հիմնահարցեր․ միջին դարեր (13-18-րդ դարեր)
Օսմանյան կայսրության պատմության հիմնահարցեր․ նոր շրջան (19-րդ դար և 20-րդ դարի սկիզբ)
Թուրքիայի Հանրապետության պատմության հիմնահարցեր
Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության պատմության հիմնահարցեր
Ադրբեջանի էթնիկ-կրոնական քարտեզ և քաղաքական երկրագիտություն
Խորհրդային Ադրբեջանի քաղաքական պատմության հիմնահարցեր
Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը
Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականություն
Ազգային հիմնախնդիրների քաղաքական և սոցիալական ասպեկտները
Մասնագիտացումը՝ արևելագիտություն
Գիտահետազոտական աշխատանքները
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական շուրջ երեսուն մենագրություն և ուսումնամեթոդական երեք աշխատություն: Միայն 2020-2024 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով մոտ հարյուր գիտական հոդված:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերլուծությունները և այլն:
Ամբիոնի աշխատակազմը՝
|
Էլ. փոստ` robert.ghazaryan@isec.am