Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Զավեն Նաղաշյան
տեխնիկական գիտությունների թեկնածու
Ամբիոնի գործունեությունն ուղղված է համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հետազոտական ու կիրառական խնդիրներ լուծող մասնագետների պատրաստմանը։
Կրթական մոտեցման հիմքում հիմնարար գիտելիքների և գործնական աշխատանքի կապն է։ Մաթեմատիկական ու ալգորիթմական մտածողությունը, տվյալների հետ աշխատանքը և ծրագրային համակարգերի նախագծումը դիտարկվում են որպես մասնագիտական զարգացման հիմք։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության պայմաններում խնդիրների ինքնուրույն ձևակերպմանը, տեխնոլոգիաների գիտակցված կիրառմանը և ստացված արդյունքների քննադատական գնահատմանը։
Ամբիոնը հիմնադրվել է 2026 թ․՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկու ամբիոնների միավորման արդյունքում՝ ժառանգելով այդ ամբիոնների գիտակրթական ձեռքբերումներն ու հարուստ փորձը։
Ամբիոնի խնդիրները
- Պատրաստել մագիստրոսներ, որոնք կկարողանան ձևակերպել մասնագիտական խնդիրներ, ընտրել լուծման հիմնավորված մեթոդներ և գնահատել արդյունքները։
- Զարգացնել մաթեմատիկական, համակարգային և ալգորիթմական մտածողությունը՝ այն կապելով ծրագրային համակարգերի մշակման հետ։
- Ուսուցման մեջ համադրել տեսական ուսումնասիրությունը, փորձարարական աշխատանքը և նախագծերի իրականացումը։
- Զարգացնել տվյալների վերլուծության, գիտական գրականության հետ աշխատանքի և հետազոտական արդյունքների ներկայացման հմտությունները։
- Խթանել ուսանողների, հետազոտողների և ոլորտի մասնագետների համագործակցությունը՝ իրական խնդիրների շուրջ։
Մասնագիտացումը՝
061101․03․7 - «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»
061104.02.7 - «Տեղեկատվական համակարգերի մշակում»
Գիտահետազոտական աշխատանքները
Գիտահետազոտական աշխատանքի առանցքում խնդրի հստակ ձևակերպումն է, առկա մոտեցումների ուսումնասիրությունը, լուծման մշակումն ու փորձարարական գնահատումը։ Այս մոտեցումը նպատակ ունի ուսանողին ներգրավել հետազոտության ամբողջ ընթացքի մեջ՝ սկզբնական հարցադրումից մինչև արդյունքների հիմնավորում և ներկայացում։
Հետազոտական թեմաների համար առաջարկվող ուղղություններն են գիտելիքների ներկայացումն ու յուրացումը, արհեստական բանականությունը, տվյալների վերլուծությունը, ծրագրային համակարգերի նախագծումը և ամպային ու բաշխված հաշվարկները։
Ավարտելուց հետո մագիստրոսը կկարողանա
- Վերլուծել մասնագիտական խնդիրը, ձևակերպել պահանջները և հիմնավորել լուծման մեթոդների ընտրությունը։
- Նախագծել և մշակել ծրագրային համակարգեր՝ հաշվի առնելով տվյալների կառուցվածքը, համակարգի ճարտարապետությունը և աշխատանքի որակը։
- Հավաքել, մաքրել, կազմակերպել և վերլուծել տվյալները՝ ընտրելով համապատասխան մեթոդներ ու գործիքներ։
- Գնահատել ամպային և բաշխված տեխնոլոգիաների կիրառելիությունը կոնկրետ խնդիրների լուծման համար։
- Կիրառել արհեստական բանականության գործիքները՝ ստուգելով արդյունքների ճշտությունը և հասկանալով դրանց սահմանափակումները։
- Պլանավորել հետազոտություն, իրականացնել փորձարկումներ և ներկայացնել հիմնավորված եզրակացություններ։
- Աշխատել մասնագիտական թիմում և ինքնուրույն յուրացնել նոր գիտելիքներ ու տեխնոլոգիաներ։
Ամբիոնի հնարավորությունները
Ամբիոնի զարգացման առաջնահերթություններից է ուսանողների ներգրավումը հետազոտական և գործնական նախագծերում։ Այդ աշխատանքը հնարավորություն է տալիս կապելու ուսումնական նյութը իրական խնդիրների հետ, զարգացնելու թիմային աշխատանքի հմտությունները և ձեռք բերելու արդյունքները ներկայացնելու փորձ։
Կարևորվում են գիտական սեմինարները, մասնագիտական քննարկումները և ոլորտի մասնագետների հետ փորձի փոխանակումը։ Նախագծերի վրա հիմնված ուսուցումը նաև նպաստում է մագիստրոսական աշխատանքների թեմաների ձևավորմանը և դրանց կիրառական նշանակության հստակեցմանը։
Հեռ.`(+374 60) 510 810
Էլ. փոստ՝ info@instigate.academy
