Դիմորդ
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ
Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 2,5 տարի:
*-ով նշված մասնագիտությունների համար ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 1,5 տարի է, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 2 տարի:
Կենտրոնի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առնվազն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- բարձրագույն կրթության դիպլոմ, ներդիր և պատճենները (2 օրինակ)
- զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը
- անձնագիր և պատճենը (2 օրինակ)
- 2 լուսանկար (3x4 չափի):
Փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է անձամբ:
Ընդունելության փաստաթղթերի ձևակերպման և մրցույթի կազմակերպման համար յուրաքանչյուր դիմորդից գանձվում է 3000 դրամ:
Ընդունելության փաստաթղթերն առկա ուսուցման համար ընդունվում են միչև ս.թ. օգոստոսի 26-ը, հեռակա ուսուցման համար՝ հոկտեմբերի 15-ը:
Դիմել՝ ՀՀ , ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ,
հեռախոս՝ (010) 52 48 12, http://www.isec.am
Ի գիտություն դիմորդների`
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները կարող են մասնակցել Կենտրոնում իրականացվող փոխանակման ծրագրերին:
«Զբոսաշրջության կառավարում» և «Զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրերով ուսանող մագիստրանտները ուսումնասիրում են «Amadeus» ծրագիրը (մանրամասները՝ այստեղ):
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ II ՓՈՒԼԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ/ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ