Գլխավոր էջ





Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա

Ամբիոնի վարիչ՝
Նաիրա Մարտինի Այվազյան 
կենսաբանական գիտությունների դոկտոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա» ամբիոնը հիմնադրվել է 2013 թվականին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: «Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա» մասնագիտությամբ մագիստրոսական կրթությունը կնպաստի ֆիզիոլոգիական գիտության զարգացման բնագավառում երիտասարդ ու խոստումնալից կադրերի ընդգրկմանը: Ամբիոնի մագիստրանտները կընդգրվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի,  վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի,  ԿՆՀ-ի ֆունկցիաների կոմպենսացման, նյարդա-ներզատչական փոխհարաբերությունների, զգայաշարժ ինտեգրման, հարթ մկանների ֆիզիոլոգիայի, մարդու հոգեֆիզիոլոգիայի, նյարդային համակարգի ֆունկցիաների մաթեմատիկական մոդելավորման, թունաբանության, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի պուրիֆիկացման ու ստանդարտիզացման,  ինտեգրատիվ կենսաբանության և այլ լաբորատորիաներում տարվող գիտահետազոտական աշխատանքներում:


Ամբիոնի խնդիրներն են ՝

  • Բարենպաստ պայմաններ ստեղծել ուսանողների լիարժեք, բազմակողմանի ուսուցման համար:
  • Ուսանողներին ապահովել ժամանակակից մասնագիտական գրականությամբ, գործնական աշխատանքներ անցկացնել տեխնիկապես հագեցված լաբորատորիաներում:
  • Համապատասխան պայմաններ ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար:
  • Ուսանողներին ներգրավել նյարդաֆիզիոլոգիայի տարբեր ոլորտներում տարվող տարբեր գիտահետազոտական աշխատանքներում, այդ թվում ուղեղի տարբեր բաժինների, հենաշարժային, ջերմակարգավորման ապարատի վերլուծիչների հոգեֆիզիոլոգիայի, վեգետատիվ և այլ սոմատիկ համակարգերի, ինչպես նաև՝ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի, թունաբանության և ողնուղեղի ուսումնասիրման ուղղություններով տարվող աշխատանքներում:
  •  Իրականացել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն
  • Արտերկրյա դասախոսներ ընդգրկել ուսումնառության գործընթացում:
  • Ապահովել կրթական, գիտահետազոտական և նորարարական գործընթացների միասնությունը:
  • Կատարելագործել մանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները:

Մասնագիտացումը՝  նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի բազմամյա գիտական և մանկավարժական փորձ ունեցող անվանի գիտնականներով, որոնց գիտական աշխատանքները տպագրվել են և տպագրվում են աշխարհի լավագույն գիտական ժողովածուներում: Պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար մասնակցում է միջազգային տարբեր գիտաժողովների: Ամբիոնը  հրատարակել է բազմաթիվ  մենագրություններ և դասագրքեր:
Ամբիոնում ստեղծվել է նաև «Journal club» ակումբ, որտեղ ուսանողները ներկայացնում, վերլուծում, քննարկում  են բնագիտական տարբեր ոլորտներում առկա  նորագույն հիմնախնդիրներին նվիրված հոդվածները: Այն բաց է բոլոր ցանկացողների համար, ինչպես ինստիտուտի և ամբիոնի, այնպես էլ բժշկակենսաբանական ուղղվածություն ունեցող յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար:
Ամբիոնը մասնակցում է «Հեռավար ուսուցում. շարունակական կրթության զարգացման եղանակները անդրկովկասյան տարածաշրջանում» TEMPUS ծրագրին, որի արդյունքում մինչև 2016/2017 ուսումնական տարվա սկիզբը կհիմնադրվի հեռավար ուսուցման կենտրոն:


Ամբիոնի աշխատակազմը՝

Նաիրա Այվազյան   կենսաբանական գիտոթյունների դոկտոր
Արմեն Ոսկանյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Նարինե Թադևոսյան   կենսաբանական գիտությունների թեկնածու  
Լիլիա Համբարձումյան  կենսաբանական գիտությունների թեկնածու  
Ռաֆիկ Հարությունյան  կենսաբանական գիտոթյունների դոկտոր  
Նաիրա Զաքարյան  կենսաբանական գիտությունների թեկնածու
Զուբեյդա Ավետիսյան  կենսաբանական գիտությունների թեկնածու
Սուսաննա  Բաղդասարյան                կենսաբանական գիտությունների դոկտոր 
Միխայիլ Պողոսյան կենսաբանական գիտությունների թեկնածու 
Հասմիկ Թադևոսյան կենսաբանական գիտությունների թեկնածու 
Նաիրա Հունանյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Զարուհի Կարաբեկյան   կենսաբանական գիտությունների թեկնածու
Արմինե Սավայան կենսաբանական գիտությունների թեկնածու
Վերգինե Չավուշյան-Պապյան կենսաբանական գիտոթյունների դոկտոր 
Հարություն Ստեփանյան  կենսաբանական գիտությունների թեկնածու 
Գայանե Կիրակոսյան կենսաբանական գիտությունների թեկնածու 
Էլմիրա Ավետիսյան կենսաբանական գիտությունների թեկնածու 
Հովհաննես Մկրտչյան  կենսաբանական գիտոթյունների դոկտոր, պրոֆեսոր

 Հեռ.          (+374 10) 272247; 221754


Էլ
. փոստ`  physiol@neuroscience.am