Գլխավոր էջ





Հայցորդություն

ՀՀ ԳԱԱ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
 

1.  Հինգ տարի ժամկետով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու  համար ԳԱԱ համակարգում հայցորդ կարող են ձևակերպվել այն մասնագետները, որոնք կարող են գիտական աշխատանքը համատեղել հիմնական աշխատանքային գործունեության հետ:
2.  Որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսություն պատրաստելու համար հայցորդները կցվում են հզոր գիտահետազոտական բազա ունեցող ԳԱԱ գիտական կազմակերպություններին:
3.  Ձևակերպվելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը մեկական օրինակից`
   ա/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ` լուսանկարով,
   բ/  ինքնակենսագրություն,
   գ/  դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրատուրայի,
        պետական նմուշի դիպլոմի պատճենը (բնօրինակը պետք է դիմորդը ցույց տա), 
   դ/ գիտական աշխատանքների և հայտնագործությունների հաստատված ցուցակ, դրանց բացակայության դեպքում` ռեֆերատ ընտրված մասնագիտությունից,
4.  Գիտակրթական միջազգային կենտրոնն ընդունելով դիմումը` այն ուղարկում է համապատասխան գիտական հիմնարկ, որտեղ ծանոթանալով ապագա հայցորդի, նրա անձնական գործի, աշխատանքներին կամ ռեֆերատին, հարցը քննարկվում է գիտական խորհրդի նիստում: Դրական լուծում ստանալու դեպքում գիտական խորհրդի որոշումն ուղարկվում է գիտակրթական միջազգային կենտրոն:
5.  Հայցորդի ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով. ուսման տարեկան վարձը կազմում է`
    ա/ իրավաբանական և տնտեսագիտական մասնագիտությունների գծով` 450 000 դրամ,
    բ/ մյուս բոլոր մասնագիտությունների գծով` 300 000 դրամ,
    գ/ Ուսման վարձից 100 000 դրամը վճարվում է գիտակրթական միջազգային  կենտրոնին, 
    դ/ Համաձայն ՀՀ ԳԱԱ նախագահության 2009 թ.մարտի 16-ի որոշման` արտերկրի քաղաքացիների համար բոլոր մասնագիտությունների գծով ուսման տարեկան վճարը սահմանվում է 1.200.000 դրամ, որից 300 000 – ը վճարվում է գիտակրթական միջազգային կենտրոնին: