Գլխավոր էջ





Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար՝
Գոհար Մարատի Մկրտչյան 
կենսաբանական գիտությունների թեկնածու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 2006 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ժամանակակից տեխնիկական և մեթոդական բազայի հիման վրա: Մինչև 2015 թվականի հունվարը ամբիոնի վարիչ է եղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը:
Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր կյանքի մասին գիտությունների դերի կարևորությամբ, կյանքի որակի և չափանիշների բարելավման սկզբունքային նշանակություն ունեցող ուղղություններով իրականացվող հետազոտությունների համար որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են ՝


Գիտակրթական համակարգի համար պատրաստել արդի մոլեկուլային և բջջային կենսաբանության մեթոդներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, մասնավորապես ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած լաբորատոր աշխատասենյակներ, մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
Իրականացնել կարիերայի կենտրոնների հետ համագործակցություն շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:
Ապահովել ապագա կենսաբանների մրցունակության իրատեսական երաշխիքներ, ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար համապատասխան պայմաններ, իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով, ստեղծել կրթության որակի ապահովման պայմաններ, ընդլայնել միջազգային համագործակցության տարածությունը, ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրները, ապահովել կրթական, գիտահետազոտական և նորարարական գործընթացների միասնությունն ու անքակտելիությունը, կատարելագործել ուսումնական, մանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների բովանդակային և կազմակերպական բաղադրիչները:


Մասնագիտացումը՝  Մոլեկուլային և բջջային կենսաբանություն


Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը վերջին հինգ տարիներին հրատարակել է 17 գիրք/գրքի գլուխներ արտասահմանում, շուրջ 200 գիտական հոդված, որոնց մեծ մասը օտարերկրյա միջազգային գրախոսվող ազդեցության գործակից ունեցող մասնագիտական ամսագրերում, ավելի քան 200 հրապարակումներ միջազգային և հանրապետական գիտաժողովների նյութերում: Ամբիոնի գիտական հետազոտությունները ուղղված են ուսումնասիրելու բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմները և նրանց խանգարումները օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում, ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունները: Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico և տարվում գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներում: Առանձին ուշադրություն է բևեռված իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութ և համակարգչային տեխնոլոգիաներ: Տարվող հետազոտությունների կարևորագույն ուղղություն է հայերի գենոմի ուսումնասիրությունը` պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունագենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառմամբ: Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկում և օգտագործվող թերապիայի արդյունավետության գնահատում: Տվյալ ուղղությամբ ամբիոնի դասախոսներն ունեն մի շարք մշակումներ և համապատասխան արտոնագրերի սեփականատերեր են:


 Ամբիոնի աշխատակազմը`
 

Գոհար Մկրտչյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Լևոն Եպիսկոպոսյան կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արսեն Առաքելյան կենսաբանական գիտությունների դոկտոր
Կարինե Մայիլյան  կենսաբանական գիտությունների դոկտոր
Լյուդմիլա Ներսեսովա կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գայանե Մանուկյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Վիտյա Վարդանյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Գոհար Ցականովա կենսաբանական գիտությունների թեկնածու
Ռոքսանա Զախարյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Քրիստինե Մարգարյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Նելլի Բաբայան կենսաբանական գիտությունների թեկնածու
Դիանա Ավետյան կենսաբանական գիտությունների թեկնածու
Գրիգոր Առաքելով կենսաբանական գիտությունների թեկնածու
Էրիկ Արաբյան  

Հեռ.          (+374 10) 281626

Էլ. փոստ    g_mkrtchyan@mb.sci.am


Տեսադարան՝