Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Անդրանիկ Արմենի Աղաջանյան,
տեխնիկական գիտությունների թեկնածու
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնը հիմնադրվել է 2023 թվականին՝ Ինժեներական ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետությունում ավիատիեզերական ինժեների մասնագիտության դերի կարևորությամբ և այդ ոլորտում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի ներգրավել վերջինիս մասնագիտական, գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական միջոցները:
Ամբիոնը իրականացնում է «Ավիատիեզերական սարքաշինություն» կրթական ծրագիրը, որը մշակվել և իրականացվում է մի շարք կազմակերպությունների և կենտրոնների գործուն աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպիսիք են՝
- Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI Armenia),
- Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան,
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը,
- «Բազումք» ավիատիեզերական լաբորատորիան,
- ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
- Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan Aerospace Engineering),
- Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
- Ոլորտի այլ ընկերություններ:
Սույն համագործակցությունը նպաստում է նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով աշխատաշուկայում տարեցտարի աճող ճարտարագետների պահանջարկի բավարարմանը:
Ամբիոնի խնդիրներն են ՝
«Ավիատիեզերական սարքաշինություն» մասնագիտության նպատակն է պատրաստել ավիատիեզերական սարքաշինության ոլորտում ինժեներների, ովքեր կկարողանան լուծել ավիատիեզերական էլեկտրոնային և ռադիոտեխնիկական սարքաշինության բնագավառում համակարգերի նախագծման, մոդելավորման, հետազոտման, վավերացման և ստուգաչափման տարատեսակ խնդիրներ, գործունեություն ծավալել ինչպես ավիատիեզերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, այնպես էլ գիտահետազոտական կենտրոններում:
Ամբիոնում դասավանդում են ինժեներության, կրթության, գիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ամբիոնն իրականացնում է մասնագիտական վերապատրաստումներ, որակավորման բարձրացման դասընթացներ:
Մասնագիտացումը՝ ավիատիեզերական սարքաշինություն
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնը սերտ համագործակցության մեջ է հայկական և միջազգային մի շարք ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների հետ։ Այս համագործակցությունը ինչպես կրթական ծրագրերի շրջանակներում է, այնպես էլ կիրառական հետազոտությունների, որոնք իրականացվում են ուսանողների մագիստրոսական թեզերի շրջանակներում։ Հետազոտական աշխատանքները, որոնց թեմաները տրամադրվում են ոլորտի առաջատար ընկերությունների կողմից, մշտապես արդիական են և ունեն կիրառական բնույթ: Թեմաների շրջանակը բազմազան է և ներառում է ավիատիեզերական սարքերի նախագծումից մինչև բարդ համակարգերի հետազոտում։ Ամբիոնում կարևորվում է նաև գիտական ձեռքբերումների ներկայացումը գիտահետազոտական ամսագրերում և կոնֆերանսներում։
Դասընթացներ
«Հումանիտար և Օտար լեզուների» մոդուլ |
Հետազոտության մեթոդներ |
Մասնագիտական օտար լեզու /անգլերեն/ |
Մասնագիտական օտար լեզու /գերմաներեն/ |
Մասնագիտական օտար լեզու /ֆրանսերեն/ |
|
Հիմնական դասընթացների մոդուլ |
Ավիատիեզերական ճարտարագիտության հիմնահարցեր |
Համակարգերի նախագծում, վավերացում և ստուգաչափում |
Անօդաչու թռչող համակարգեր |
Արհեստական արբանյակներ |
Ներկառուցված համակարգերի նախագծում |
Ավիատիեզերական համակարգերի մոդելավորում և սիմուլյացիա |
Ավիատիեզերական Էլեկտրոնային համակարգեր |
Ավիատիեզերական չափումներ և օգտակար բեռներ |
Կամընտրական դասընթացների մոդուլ |
Մաթեմատիկայի հատուկ դասընթաց |
Վիճակագրական մեթոդներ և կիրառություններ |
Կապի համակարգեր |
Ավիատիեզերական կառավարման համակարգեր |
Տեղորոշման համակարգեր |
Թռչող համակարգերի կարգավորիչներ և հաղորդման գծեր |
|
Հետազոտական բաժին |
Գիտական ղեկավարի սեմինար |
Գիտահետազոտական աշխատանք |
Գիտահետազոտական պրակտիկա |
Գիտամանկավարժական պրակտիկա |
Մագիստրոսական թեզի պաշտպանություն |
Ամբիոնի աշխատակազմը՝
Էլ. փոստ` andranik.aghajanyan@isec.am