Օտարերկրյա ուսանողներ
Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն
(2020-2021 ուսումնական տարի)
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, - վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, - վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը
- Դիմում,
- Դիմում-հարցաթերթիկ,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճեն,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3x4 չափսի 1 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝
- սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647)
- արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում
օտարերկրացիների ընդունելության կանոններ
Օտարերկրյա ասպիրանտների պայմանագիր