Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն
 Ամբիոնի վարիչ՝
Ամբիոնի վարիչ՝
Լիլիթ Սահակյան,
Աշխարհագրական գիտությունների թեկնածու
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը հիմնադրվել է 2010 թվականին` Էկոկենտրոնում առկա նյութատեխնիկական բազայի և մասնագիտական ռեսուրսների հիման վրա: Ամբիոնը համալրված է գիտական որակյալ կադրերով, ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, գիտնականներ:
Ամբիոնի խնդիրները՝
Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, որոնք, տիրապետելով բնագավառի հետազոտական մեթոդներին, կարող են իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, լաբորատոր և կիրառական ոլորտներում, նպաստել գիտակրթական միջազգային համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ: 2017 թ.-ից Եվրոպայի լավագույն բուհերի հետ ամբիոնում իրականացվում են «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության և կարողությունների զարգացման ծրագրեր՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով անցնելու մասնագիտական պրակտիկա Տուշայի, Նեապոլի (Իտալիա) և Կրակովի (Լեհաստան) համալսարաներում, ինչպես նաև կատարել հետազոտություններ ՀՀ-ում եզակի ERLEP միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայում:
Մասնագիտացումը՝  բնապահպանություն և բնօգտագործում
Գիտահետազոտական աշխատանքները`
Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը միջազգային մի շարք հեղինակավոր գրախոսվող ամսագրերում հրատարակել է գիտական 5 մենագրություն, մեթոդական ձեռնարկներ և 100-ից ավելի գիտական հոդվածներ: 2019-2020թթ. ընթացքում ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 20-ից ավելի գիտական հոդված:  Ամբիոնի հիմնադրման օրվանից մինչ օրս դասախոսները պաշտպանել են մի շարք թեկնածուական ատենախոսություններ, ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների, իրականացնում են միջացգային կրթական ծրագրեր և սերտորեն համագործակցում են արտերկրի կոլեգաների հետ: 
Ամբիոնի աշխատակազմը՝
  
| Լիլիթ Սահակյան | աշխարհագրական գիտությունների թեկնածու | |
| Գայանե Բաբայան | աշխարհագրական գիտությունների դոկտոր | |
| Վահագն Մուրադյան | աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ | |
| Շուշանիկ Ասմարյան | աշխարհագրական գիտությունների թեկնածու | |
| Մարիետա Ավետիսյան | աշխարհագրական գիտությունների թեկնածու | |
| Դավիթ Պիպոյան | սննդագիտության դոկտոր (Իտալիա) | |
| Օլգա Բելյաևա | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Գևորգ Տեփանոսյան | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Գայանե Պողոսյան | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Գայանե Ներսիսյան | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Նվեր Թորոսյան | տեխնիկական գիտությունների թեկնածու | |
| Մելինե Բեգլարյան | տեխնիկական գիտությունների թեկնածու | |
| Քրիստինա Սարգսյան | բնապահպանության ամբիոնի համակարգող | 
Հեռ.` (+374 10) 572924 
Էլ. փոստ`  info@cens.am, ecocentr@sci.am
