Գլխավոր էջ





Իրավագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ
Սիմոն Ալբերտի Բաբայան,
իրավաբանական գիտությունների թեկնածու
 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնը հիմնադրվել է 2005 թ. և հաջողությամբ գործում է առ այսօր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնը մագիստրոսական կրթություն է իրականացնում սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն, քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտացումներով` շարունակաբար իր շրջանավարտներով համալրելով ՀՀ պետական և դատաիրավական համակարգերը: Ամբիոնը նպաստում է նաև գիտական կողմնորոշում ունեցող մասնագետների` կրթությունից դեպի գիտության անցման գործընթացին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնը համալրված է որակյալ գիտական կադրերով: Ամբիոնի դասախոսական կազմը միաժամանակ ներգրավված է մեր պետության դատաիրավական համակարգի տարբեր ոլորտներում: Դասախոսները տեսական գիտելիքների հետ մեկտեղ մագիստրանտներին փոխանցում են իրենց իրավակիրառ հմտությունները, ներկայացնում են դատական պրակտիկան:
Այսօր ամբիոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում գործող կրթական կազմակերպությունների շարքում` նպաստելով իրավագիտության զարգացմանը:


Ամբիոնի խնդիրներն են ՝

«Իրավագիտություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, իրավագիտության բնագավառում իրականացնել ուսումնամեթոդական և գիտական հետազոտություններ, նպաստել միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:


Մասնագիտացումը՝ իրավագիտություն (պետաիրավական և քաղաքացիաիրավական մասնագիտացումներ), քաղաքացիական իրավունք և դատավարություն


Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական չորս մենագրություն և ուսումնամեթոդական 6 աշխատություն: Միայն 2013-2014 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 30 գիտական հոդված, երեք մենագրություն, երեք ուսումնամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը միաժամանակ ղեկավարոմ է ՀՀ փաստաբանական դպրոցը, ինչը ամբիոնին համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում:
Ամբիոնի գոյության ընթացքում՝ 2005 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են մի շարք թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, վերջիններս կյանքի կոչում գործնականում:


Ամբիոնի աշխատակազմը`
 

Բաբայան Սիմոն իրավաբանական գիտությունների թեկնածու
Խաչատրյան Աշոտ       իրավաբանական գիտությունների դոկտոր
Ասատրյան Արմեն իրավաբանական գիտությունների թեկնածու
Սուքիասյան Նազելի իրավաբանական գիտությունների թեկնածու
Գաբրիելյան Նարեկ իրավաբանական գիտությունների թեկնածու
Դավթյան Գարուշ իրավաբանական գիտությունների թեկնածու
Գևորգյան Մեխակ իրավաբանական գիտությունների թեկնածու
Սեդրակյան Արտյոմ իրավաբանական գիտությունների թեկնածու
Պալյան Հրաչյա իրավաբանական գիտությունների թեկնածու
Ղազանչյան Լիլիթ իրավաբանական գիտությունների թեկնածու
Ղազինյան Բագրատ իրավաբանական գիտությունների թեկնածու
Քոչարյան Տիգրան  քաղաքական գիտությունների դոկտոր
Հակոբյան Արման տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մխիթարյան Ատոմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու  
Խառատյան Լիլիթ իրավաբան (հայցորդ)
Փոլադյան Կարեն իրավաբան (հայցորդ)
Սեդրակյան Սեդրակ իրավաբան

Փաստաթղթեր


Հեռ.` (+374 60) 623597
 
Էլ. փոստ`   simon.babayan@isec.am


Տեսադարան՝