Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Ալլա Ալեքսանյան
կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնը հիմնադրվել է 2023 թվականին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության իստիտուտի հետ համատեղ: Ամբիոնը գործում է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության իստիտուտի նյութատեղնիկական բազայի հիման վրա և համալրված ոլորտի առաջատար մասնագետներով։
Ամբիոնի խնդիրներն են ՝
Ամբիոնի նպատակն է հանդես գալ կենսաբազմազանության, բնության պահպանության և կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում որպես ինտեգրված հարթակ կրթության, հետազոտության և գիտական հաղորդակցության համար:
Ամբիոնի առաքելությունն է ուսուցման նորարարական մեթոդների, գործնական դաշտային փորձի և հետազոտական հնարավորությունների միջոցով կրթել ապագա սերնդի՝ ոգեշնչելով նրանց դառնալ առաջնորդներ կենսաբազմազանության և վայրի բնության պահպանության ոլորտում:
Կրթության և հետազոտական աշխատանքներում մեծ ուշադրություն է հատկացված կայուն զարգացման և գլոբալ փոփոխության համատեքստում բուսական բազմազանության և ցամաքային էկոհամակարգերի ուսումնասիրություններին:
Ամբիոնի որդեգրած արժեքները հնարավորություն են տալիս արդյունավետ կառավարել և զգալիորեն նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված կրթությանը, գիտությանը և կիրառական քայլերին։ Դրանք են՝
- Նորարարություն և գերազանցություն
- Գիտական և կրթական բարեվարքություն
- Կայունություն և հարմարվողականություն
- Ներառականություն և բազմազանություն
- Համագործակցություն և գործընկերություն
Մասնագիտացումը՝ Կենսաբազմազանության ուսումասիրություն և պահպանություն
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ։ Նրանցից շատերը ղեկավարում են ազգային և միջազգային գիտական ծրագրեր, տպագրում են գիտական աշխատանքներ առաջատար միջազգային ամսագրերում և հրատարակչություններում։ Միայն վերջին 5 տարիներին նրանց կողմից տպագրվել է շուրջ 70 գիտական հոդված, 20 գրքի գլուխներ, 2 մենագրություն։ Նրանք մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների և այլ մասնագիտական միջոցառումների։ Սերտորեն համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով կրթության և գիտության միջազգայնացմանն ու հանրայնացմանը։
Ամբիոնի աշխատակազմը՝
| Ալեքսանյան Ալլա | կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | |
| Աղաբաբյան Կարեն | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Աֆյան Նադեժդա | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | |
| Բալոյան Սևակ | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Գաբրիելյան Իվան | կենսաբանական գիտությունների դոկտոր | |
| Գասպարյան Արսեն | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Դանիելյան Աստղիկ | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Դանիելյան Եվա | ||
| Կարապետյան Արեգ | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Չաքրյան Մարի | ||
| Ռուդով Ալեքսանդր | կենսաբանական գիտությունների թեկնածու | |
| Սայադյան Հովիկ | աշխարհագրական գիտությունների դոկտոր | |
| Վարդանյան Ժիրայր |
|
|
| Փիլոյան Արտակ | աշխարհագրական գիտությունների թեկնածու | |
| Ֆայվուշ Գեորգի | կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
