Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Կարեն Համլետի Խաչատրյան
պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում «Պատմություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություններով հետազոտական կարողություններով օժտված մագիստրոսներ պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են՝
«Պատմություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություններով պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, ժամանակակից մեթոդներով իրականացնել գիտամեթոդական և գիտամանկավարժական գործունեություն, հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդում են գիտակրթական ասպարեզում ու դիվանագիտական ծառայության մեջ փորձառություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Մասնագիտացումը՝ պատմություն, միջազգային հարաբերություններ
Գիտահետազոտական աշխատանքները՝
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական մի քանի տասնյակ մենագրություն և ուսումնամեթոդական աշխատություն: Միայն 2014-2015 թվականներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են թվով 70 գիտական հոդված, ութ մենագրություն, չորս դասագիրք, մեկ ուսունամեթոդական ձեռնարկ:
Ամբիոնի դասախոսներն ու մագիստրանտներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտությունների արդյունքները:
Ամբիոնի աշխատակազմը՝
Խաչատրյան Կարեն | պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ |
Աբրահամյան Հրանտ | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ազիզբեկյան Ռուբեն | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ալեքսանյան Հովհաննես | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Առաքելյան Գրիգոր | դասախոս |
Ավագյան Քնարիկ | պատմական գիտությունների թեկնածու |
Ավետիսյան Սուրեն | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Բաղդասարյան Նելլի | քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Խառատյան Ալբերտ | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ |
Խուդինյան Գևորգ | պատմական գիտությունների դոկտոր |
Հայրապետյան Կարեն | պատմական գիտությունների թեկնածու |
Հարությունյան Համլետ | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Հովհաննիսյան Լիլիթ | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ղազարյան Արտաշես | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Մարուքյան Արմեն | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Մելիքյան Լաուրա | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Մելքոնյան Աշոտ | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս |
Սարուխանյան Նորայր | պատմական գիտությունների դոկտոր |
Սուքիասյան Համո | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Վարդանյան Վրեժ | պատմական գիտությունների դոկտոր |
Վարդումյան Գոհար | պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Վիրաբյան Ամատունի | պատմական գիտությունների դոկտոր |
Տեր-Ղևոնդյան Վահան | պատմական գիտությունների թեկնածու |
Հեռ.` (+374 10) 581901
Էլ. փոստ` history@sci.am