Գիտական քարտուղար
Գիտական քարտուղար
Մերի Սարգսյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեռ.՝ 010-568183-180
Էլ. փոստ meri.sargsyan@isec.am
Գիտական քարտուղարի խնդիրները և գործառույթներն են.
- Նախապատրաստում և ապահովում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստերի կազմակերպումը, պատրաստում է ԳԿՄԿ գիտական խորհրդի աշխատանքների մասին հաշվետվություններ,
- Նախապատրաստում և ապահովում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդների գործունեությունը, օգնում է մասնագիտական խորհուրդների գիտքարտուղարներին՝ կազմակերպելու ատենախոսությունների պաշտպանությունները,
- Կազմակերպում է գիտական աստիճանի կամ գիտական կոչման հայցորդների խորհրդատվություն, վարում է այս բնագավառի ծառայողական գրագրությունը,
- Կապեր է հաստատում և համագործակցում համապատասխան պետական կառույցների, գործընկեր բուհերի և գիտական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների հետ,
- Մասնակցում է գիտական հետազոտությունների նախագծերի մշակման և պլանավորման աշխատանքներին, համակարգում է ԳԿՄԿ կառուցվածքային ստորաբաժանումներին գիտահետազոտական և գիտահրատարակչական աշխատանքների իրականացումը,
- Առաջարկություններ է ներկայացնում գիտաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների, բանավեճերի կազմակերպման, գիտական և ուսումնամեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ,
- Աշխատանքներ է տանում ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական անձնակազմին անհրաժեշտ գիտամեթոդական, նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովման ուղղությամբ, միջոցներ է ձեռնարկում անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ,
- Համակարգում է ԳԿՄԿ հետազոտական ռազմավարությամբ սահմանված աշխատանքները: