Ուսումնական մաս
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնամեթոդական մասը կառուցվածքային ստորաբաժանում է, որը իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումն ու համակարգումը:
Ուսումնամեթոդական մասի խնդիրներն են՝
- ապահովել Կենտրոնում կրթության որակի բարձրացումը՝ համապատասխան ծրագրերի իրականացման միջոցով;
- կազմակերպել մագիստրոսների ընդունելության, հեռացման, ուսանողների իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարեկետման գործընթացը;
- ներկայացնել ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, մշակել առաջարկություններ մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ;
- նախապատրաստել գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտներին կրթության հաջորդ մակարդակում՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:
Ուսումնամեթոդական մասի գործառույթներն են՝
- ուսումնական և աշխատանքային պլանների մշակման գործընթացի կազմակերպում և վերահսկում;
- ամբիոնների ուսումնական բեռնվածքների պլանավորում, համակարգում և կատարման վերահսկում;
- պետական որակավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում;
- ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում և կատարման վերահսկում;
- առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական, արտադրական, մանկավարժական, գիտամանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում, մեթոդական ապահովում և վերահսկում;
- ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստում և հաշվառում:
Բաժնի աշխատակազմը
Մարգարիտա Մարկոսյան
Ուսումնական մասի գլխավոր մասնագետ Հեռ.՝ (+374 60) 623519 Էլ-փոստ՝ margarita.markosyan@isec.am |
Կոնտակտներ
(+374 60) 623519, 623597
edudep@isec.am