Գլխավոր էջ





Դեղագործական քիմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ
Սյուզաննա Ռուդիկի Թոսունյան
քիմիական գիտությունների թեկնածու


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Դեղագիտություն» ամբիոնը ստեղծվել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (այժմ՝ օրգանական և դեղագործական քիմիայի գիտա­տեխնոլոգիական կենտրոն, ՕԴՔԳՏԿ) գիտական ներուժի հիման վրա: Բացի «Դեղագործական քիմիա» մասնագիտացումից՝ 2017 թ.-ից գործում է «Դեղագիտություն» մասնագիտացումը: Ամբիոնի գործունեությունը պայմանավորված է դեղագործության, դեղագործական քիմիայի, դեղերի արտադրության, ինչպես նաև հնարավոր ֆիզիոլոգիական ակտիվությամբ օժտված նոր միացությունների սինթեզի և ուսումնասիրության ոլորտում աշխատելու ընդունակ, հետազոտական կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ:


Ամբիոնի խնդիրներն են՝

«Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ մագիստրոսի որա­կա­վոր­ման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել գիտական հետազո­տություններ, նպաս­տել մասնագիտական ոլորտում գիտակրթական միջազգային համագոր­ծակցությանը, արդիականացնել կրթության բովան­դա­կությունը, մշակել և հրատարակել դասագրքեր և ուսումնա­մեթոդական ձեռնարկներ: Ամբիոնում դասավանդում են օրգանական և դեղագիտական քիմիայի, դեղաբա­նության, կենսաքիմիայի և հարակից գիտությունների ոլորտ­նե­րում բարձր որակավորում ունեցող մաս­նագետներ: Ամբիոնի կողմից իրականացվում են մասնագի­տա­կան վերապատրաստումներ և որակավորման բարձրացման դասընթացներ:


Մասնագիտացումը` դեղագիտություն


Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնում դասավանդում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գիտնական­ներ, ինչպես նաև առաջատար բուհերի դասախոսներ` գիտությունների 4 դոկտոր (այդ թվում՝ ԳԱԱ մեկ թղթակից-անդամ, 4 պրոֆեսոր), գիտությունների 8 թեկնածու (այդ թվում՝ 5 դոցենտ): Ամբիոնի գոյության ընթացքում դասախոսների ջանքերով լույս է տեսել 5 ուսումնական ձեռնարկ, մեկ տեղեկագիրք, մեկ գիրք: Ամբիոնի մասնագիտական ուղղությունների դասախոսները ղեկավարում են ուսանողների կուրսային աշխատանքները և մագիստրոսական թեզերը, նաև մշտապես մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վ. Թոփուզյանը կենտրոնում գործող ԲՈՀ-ի 010 «Օրգանական քիմիա, Բարձրամո­լեկուլային միացություններ, Կենսօրգանական քիմիա» մասնագիտական խորհրդի նախագահն է:


Ամբիոնի աշխատակազմը՝

Աղաբաբյան Հասմիկ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Թոփուզյան Վիգեն

քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ

Մողրովյան Արմենուհի

դեղագործական գիտությունների թեկնածու

Անտոնյան Ալվարդ կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պարոնիկյան Ռուզաննա        կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ
Հովհաննիսյան Առնոս քիմիական գիտությունների դոկտոր
Հովհաննիսյան Հրաչյա

կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Փեփոյան Աստղիկ կենսաբանական գիտությունների դոկտոր
Սարգսյան Ժաննա քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բալյան Քրիստինե քիմիական գիտությունների թեկնածու
Թոսունյան Սյուզաննա քիմիական գիտությունների թեկնածու
Գինոսյան Աղավնի

տեխնիկական գիտությունների թեկնածու

Շահումյան Անահիտ «Դեղագիտություն» ամբիոնի համակարգող

Հեռ.`        (+374 60) 623597 

Էլ. 
փոստ`
  syuzitos@mail.ru, syuzanna.tosunyan@isec.am


Տեսադարան՝