ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական ղեկավար
ԱԼԲԵՐՏ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական ղեկավար
ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կրթությունը |
|
1958 - 1963 | Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ |
1968 - 1971 | Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտ, ասպիրանտուրա |
1972 | Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան |
1992 | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան |
|
|
1963 |
Երևանի պետական համալսարանի |
1966 - 1968 |
Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտ, ստաժյոր հետազոտող |
1971 | ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող |
1976 - 1979 | ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, ավագ գիտաշխատող |
1979 - 1981 |
ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, խմբի ղեկավար |
1981 - 1994 |
ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, սեկտորի վարիչ |
1978 - 1994 |
ՀՀ ԳԱԱ էներգետիկայի գիտական խորհրդի գիտական քարտուղար |
1994 - 1999 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ |
1994 - 1997 |
ԱՊՀ երկրների գիտատեխնիկական խորհրդի փորձագետ |
1999 - 2002 |
ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ |
2002 - 2020 |
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն |
2020-ից առ այսօր |
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական ղեկավար |
Գիտական գործունեությունը
Հեղինակ է 158 գիտական աշխատանքների, այդ թվում 9 գյուտերի, որոնց մեծ մասը տպագրված է միջազգային ամսագրերում: Գիտական հետազոտությունները նվիրված են կիսահաղորդչային նյութերի ֆիզիկայի, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչների, ինչպես նաև արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման հիմնահարցերին:
Հիմնարար հետազոտություններ է կատարել կիսահաղորդչային օքսիդների էլեկտրաֆիզիկական հատկությունների, նրանցից պատրաստված ֆոտոէլեկտրոդների ֆոտոէլեկտրաքիմիական, ինչպես նաև կիսահաղորդիչ-էլեկտրոլիտ սահմանի ֆիզիկական հատկությունների բնագավառում, ինչը հնարավորություն է տվել փոխհամաձայնեցնել նշված պարամետրերը, հասնել արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման պրոցեսի էֆեկտիվության էական բարձրացման: Անցումային մետաղների օքսիդների հիման վրա ստեղծված ֆոտոէլեկտրոդներն իրենց արդյունավետությամբ լավագույններն են: Մշակված էլեկտրոդների հիման վրա առաջին անգամ ստեղծվել է արևի էներգիան ջրածնայինի վերածող ֆոտոէլեկտրոլիզի սարք, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության ցուցահանդեսի (ВДНХ) շքանշանի և առաջին կարգի դիպլոմի:
Գիտական գործունեության հաջորդ շրջանում` 1987 թ. բարձրջերմաստիճանային գերհաղորդականության (ԲՋԳՀ) հայտնաբերումից հետո, նա առաջիններից էր, որ նախաձեռնեց բարձրջերմաստիճանային կերամիկական գերհաղորդիչների ստացումը և ուսումնասիրությունը և շատ կարճ ժամանակում հասավ նկատելի հաջողությունների: Հետազոտությունների արդյունքում մշակվել է նոր տիպի մագնիտոմետր` գերհաղորդչային զգայուն էլեմենտով` պատրաստված ջոզեֆսոնյան միջավայրով օժտված բարձրջերմաստիճանային կերամիկայից: Առաջին անգամ նրա կողմից ուսումնասիրվել է բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչների օգտագործման հնարավորությունը` որպես ֆոտոէլեկտրոդներ ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպիչներում, նշվել են հեռանկարները:
Նրա աշխատանքները՝ ինչպես արևի էներգիայի ֆոտոէլեկտրաքիմիական փոխակերպման, այնպես էլ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության բնագավառներում, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և լայնորեն ցիտվում են արտասահմանյան հետազոտողների կողմից:
Էական ներդրում ունի նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Նրա ջանքերով և նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2004 թվականից կազմակերպվեց ուսուցում մագիստրոսական կրթական ծրագրերով, որի նպատակն էր, օգտագործելով ԳԱԱ համակարգի գիտատեխնիկական հարուստ ներուժը, որակյալ կադրեր պատրաստել և այդ կադրերով համալրել ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները:
Պարգևներ
2013 - Մովսես Խորենացի մեդալ
2015 - ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ոսկե մեդալ
2019 - ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ