Կրկնակի Դիպլոմի Շնորհմամբ Մագիստրոսական Ծրագիր
«ՄԱՐՔԵԹԻՆԳ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն և Տուշայի համալսարան (Իտալիա)
Ծրագրի նպատակը
«Մարքեթինգ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագիրը իրականացվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Տուշայի համալսարանի (Իտալիա) համագործակցությամբ՝ նպատակ ունենալով պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ունակ կլինեն աշխատելու միջազգային շուկայի փոփոխվող պայմաններում, մշակելու և իրագործելու մարքեթինգային գործիքներ և տվյալների վերլուծության մեթոդներ, ինչպես նաև կանխատեսելու շուկայական հնարավոր զարգացումները և ընդունելու արդյունավետ մարքեթինգային կառավարչական որոշոմներ։
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 տարի: Ակադեմիական ծանրաբեռնվածությունը, ըստ ECTS համակարգի, 120 կրեդիտ է: Ուսուցման լեզուն՝ հայերեն և անգլերեն:
Ուսանողները 1-ին ուտարին ուսումնառում են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, իսկ 2-րդ տարին՝ Տուշայի համալսարանում (Իտալիա)։ Տուշիայի համալսարանի համապատասխան ակադեմիական անձնակազմի հետ հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողները 2-րդ ուտարին կուսումնառեն Տուշայի համալսրանում: Դասախոսությունների և գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ձևաչափը համապատասխանում է յուրաքանչյուր համալսարանի մագիստրոսական դիպլոմի կրթական ծրագրին:
Իտալիայում ուսումնառության համար ուսանողին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:
Ուսանողը իրավունք ունի բնակվելու Տուշայի համալսարանի ուսանողական հանրակացարանում և օգտվելու օրական մեկանգամյա անվճար սնվելու իրավունքից:
Մագիստրոսական թեզը գրվում է երկլեզու՝ հայերեն և անգլերեն: Պաշտպանությունը կազմակերպվում է 2 բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հիբրիդային ձևաչափով (առկա, առցանց): Մագիստրոսական ծրագրի հաջող ավարտից հետո ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներին շնորհվում է «Մարքեթինգ» և Տուշայի համալսարանի «Մարքեթինգ և որակ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագրի 2 առանձին դիպլոմ:
Ծրագրին մասնակցելու պայմանները
Դիմորդը պետք է՝
- Ունենա բակալավրի աստիճան՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ կամ հարակից ոլորտներից, ինչպիսիք են՝ կառավարում և գործարար վարչարարություն։
- Լինի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Մարքեթինգ» մագիստրոսական ծրագրի ուսանող (ուսման տարեկան վճարը՝ 600.000 ՀՀ դրամ):
- Առաջին կուրսի ավարտին ունենա առնվազն 16 միավոր ՄՈԳ։
- Տիրապետի անգլերենին՝ oտար լեզվի իմացության եվրոպական ընդհանուր շրջանակի B2 մակարդակին համապատասխան:
Անգլերենի իմացության B2 մակարդակը գնահատվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում՝ համապատասխան քննություն անցկացնելու միջոցով։ Դրան կարող են փոխարինել հավակնորդի ունեցած IELTS կամ TOEFL քննությունների հավաստագրերը:
Ծրագրի բովանդակությունը
I ուստարվա առարկաները՝
- Ֆինանսների կառավարում
- Տեղեկատվական համակարգերի կառավարում
- Որակի և կառավարման հավաստագրման համակարգեր
- Մարքեթինգային հետազոտություններ / Վիճակագրական վերլուծություն
- Միջազգային դրամավարկային տնտեսագիտություն և քաղաքականություն (ընտրովի)
- Տնտեսագիտական վարքագիծ և կառավարում (ընտրովի)
- Իտալերեն
- Հետազոտական աշխատանքներ
II ուստարվա առարկաները՝
- Մարքեթինգ և մեծ տվյալների վերլուծություն / Էլեկտրոնային բիզնես
- Ֆինանսական տնտեսագիտություն
- Առաջադեմ առևտրային իրավունք
- Բիզնեսի կառավարում
- Որակի կառավարում Ինդուստրիա 4.0 շրջանակում (ընտրովի)
- Կայուն նորարարություն ապրանքի և ծառայության մշակման մեջ (ընտրովի)
- Բիզնես անգլերեն
- Մասնագիտական պրակտիկա և հետազոտական աշխատանքներ
2-րդ ուստարվա՝ Տուշայի համալսարանում ուսումնառությանը վերաբերող մանրամասն տեղեկատվությունը տե՛ս այստեղ․ https://www.unitus.it/wp-content/uploads/2023/05/Corsi-di-Laurea-UNITUS-Marketing-e-qualita-DEIM.pdf