Գլխավոր էջ





Բիզնեսի կառավարման լաբորատորիա

1. Լաբորատորիայի նպատակներն են.

ա) աջակցել Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացմանը, գիտական և կիրառական հետազոտությունների զարգացմանը,

բ) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, գործարարներին, ԳԿՄԿ ուսանողներին, աշխատակիցներին և ազգաբնակչությանը մատուցել խորհրդատվական ծառայություններ,

գ) վարժանքների և պրակտիկայի միջոցով նպաստել տնտեսագիտության, կառավարման և այլ հարակից ոլորտների մասնագիտացմամբ ուսանողների և բոլոր շահագրգիռ անձանց մասնագիտական կրթության որակի բարելավմանը, 

դ) իրականացնել գիտական հետազոտություններ տնտեսագիտության և բիզնեսի կառավարման տարբեր ոլորտներում,

ե) կազմակերպել ազգաբնակչության, գործարարների և այլ հետաքրքրված անձանց տնտեսագիտության և կառավարման ոլորտում մասնագիտական և պրակտիկ դասընթացներ, քննարկումներ :

2. Լաբորատորիայի խնդիրներն են.

ա) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, տնտեսվարողներին, ԳԿՄԿ ուսանողներին, անձնակազմին և ազգաբնակչությանը տնտեսագիտության և կառավարման ոլորտներին առնչվող խորհրդատվական վճարովի ծառայությունների մատուցումը,

բ) տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետների և բոլոր հետաքրքրված անձանց մասնագիտական կրթության և հմտությունների զարգացումը՝ մասնագիտական դասընթացների միջոցով,

գ)տնտեսագիտության և բիզնեսի կառավարման բնագավառներում հետազոտությունների կազմակերպումը, բիզնես-նախագծերի մշակումը,

դ)Հայաստանի և արտերկրի տնտեսագիտական ոլորտի գիտական ու հասարակական կառույցների հետ փոխհարաբերությունների հաստատումը, ամրապնդումը և զարգացումը,

ե) գիտաժողովների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը,

զ) գիտական նյութերի, ամսագրերի և ժողովածուների հրատարակումը,

է) ԳԿՄԿ և այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների համար լրացական դասընթացների կազմակերպումը,

ը) ԳԿՄԿ և այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը: