Գլխավոր էջ





Ուսանողական խորհուրդ

Մեր մասին              

Ողջույնի խոսք

Կազմ     
ՈՒԽ գործունեություն             
 


Հարգելի՛ ուսանողներ,

Ուսանողական տարիները կյանքի ամենակարևոր և հիշարժան փուլերից են։ Այդ տարիներին ձևավորվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այլև արժեքային համակարգը, ընկերական կապերը, առաջնորդության ունակություններն ու հասարակական պատասխանատվության զգացումը։

Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) կոչված է ներկայացնելու և պաշտպանելու ուսանողների շահերը, խթանելու նրանց ակտիվ մասնակցությունը կրթական, մշակութային և հասարակական կյանքին։ ՈՒԽ-ն ուսանողների ձայնն է, ՈՒԽ-ն համագործակցության, աջակցության և նախաձեռնությունների իրականացման կարևոր հարթակ է։

Վստահ եմ, որ մեր ՈՒԽ-ն կդառնա համագործակցության, նորարարության և առաջընթացի հարթակ բոլորիս համար։ Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և հասնել նոր հաջողությունների՝ ի շահ մեր Կենտրոնի և մեր երկրի։


Հարգանքով՝
Արինե Մխիթարյան
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ


 

  

 


 

Կոնտակտներ

   (+374) 99 900504 , (+374) 44144164


   sc@isec.am

   https://www.facebook.com/sc.isec.am/ 

 



Ուսանողական խորհրդի կանոնադրություն