Գլխավոր էջ





Հոգեբանական դիտարան


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնին կից «Հոգեբանական դիտարան»-ը հոգեբանության ամբիոնի բազային կենտրոնն է, որտեղ իրականացվում են հոգեբանության ոլորտի բազմափուլ և ընդգրկուն գիտահետազոտական աշխատանքներ, ստեղծվում հետազոտական տվյալների շտեմարաններ, իրականացնում գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական, փորձագիտական և գիատուսումնական աշխատանքներ:

«Հոգեբանական դիտարան»-ում իրականացվում է հոգեբանության ոլորտի գիտական քաղաքականության իրավա-էթիկական որորտների մշակման և նորմատիվային փաստաթղթաստեղծ գործունեություն, որը հնարավորություն է տալիս հոգեբան-գիտնականներին գործելու միասնական իրավական և էթիկական դաշտում, ստեղծում նպաստավոր պայմաններ հոգեբանական մտավոր ներուժի և գործնական հմտությունների պահպանման և զարգացման համար:

«Հոգեբանական դիտարան»-ում ստեղծվել և ստեղծվում են մշտադիտարկման մեխանիզմների մի շարք մոդելներ:

«Հոգեբանական դիտարան»-ը համագործակցում է հոգեբանության բնագավառի գործնական և գիտահետազոտական կենտրոնների հետ, կազմակերպում է գիտական սեմինարներ, գիտաժողովներ, իրականացնում է գրահարատարակչական գործունեություն: Բարեգործական սկզբունքով աջակցում է հասարակական այն կազմակերպություններին, որոնք սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տանում ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների հետ:

«Հոգեբանական դիտարան»-ի ծառայություններից օգտվում են հոգեբանական աջակցության կարիք ունեցող հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Հոգեբանական դիտարան»-ում ներգրավված են հոգեբանության տեսական և գործնական հիմնախնդիրներով զբաղվող, բազմամյա փորձառությամբ ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, պրակտիկ հոգեբաններ, որոնց մասնագիտական գործունեությունը բազմիցս արժանացել է մրցանակների, շնորհակալագրերի ու պատվոգրերի:

«Հոգեբանական դիտարան»-ի հիմնական գործառույթներն են՝

  • Գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
  • Մասնագիտական վերապատրաստում և որակավորումների բարձրացում,
  • Պրակտիկ հոգեբանական տեխնիկաների ուսուցում,
  • Հոգեբանական թրեյնինգների կազմակերպում,
  • Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա (աշխատանք երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ),
  • Խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն,
  • Ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • Անհատական հոգեբանական խորհրդատվություն,
  • Խմբային հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • Մանկական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • Մասնագիտական կողմնորոշման և վերակողմնորոշման հոգեբանական աջակցություն։

«Հոգեբանական դիտարան»-ում կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ, խորհրդակցություններ, փորձի փոխանակման ծրագրեր: Մասնագիտական գործունեության ընթացքում վերհանված հիմնախնդիրները` անձի ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում, դառնում են գիտական հետազոտության թեմաներ, ենթարկվում՝ հոգեբանական վերլուծության և լուսաբանվում գիտական տարբեր միջազգային և տեղական ամսագրերում, զեկուցվում գիտական համաժողովներում:

2015 թվականից մինչ օրս «Հոգեբանական դիտարան»- ում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքներ «Մարգինալության դրսևորման յուրատիպությունները փոխակերպվող հասարակություններում», «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանական պաշտպանության առանձնահատկությունները և զարգացման հնարավորությունները», « Անձի կոնպենսատորային ադապտացիան արտակարգ իրավիճակներում», «Վիշտ և հաղթահարման մեխանիզմները» թեմաներով, որոնց գիտական արդյունքները ներառվել են տպագրված մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների ու գիտական հոդվածների տեսքով:

2021 թվականից «Հոգեբանական դիտարան»- ում ուսումնասիրվում և հետազոտվում է «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեման։ Այն իրականացվում է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման նպատակն է 2020 թ. Արցախյան հակամարտության հետպատերազմական շրջանում անձի և սոցիալական խմբերի վարքային անոմիկ դրսևորումների, անձի արժեհամակարգի ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետազոտության կազմակերպումը, որի շնորհիվ հնարավոր կլինի սահմանելու արժեհամակարգի ճգնաժամի ժամանակակից հասկացութային շրջանակը և մշակելու հաղթահարման մեթոդաբանությունը: Ծրագրի տևողությունը երեք տարի է, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետազոտություն՝ ուղղված հիմնախնդրի տեսա-մեթոդաբանական հիմքերի բացահայտմանն ու փորձարարական հետազոտության արդյունքների վերլուծությանը:

«Հոգեբանական դիտարան»-ում իրականացվում են գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ` տարբեր բուհերի ուսանողական համակազմի համար, ինչպես նաև իրենց մասնագիտական փորձառությունն են հարստացնում հանրապետության տարբեր ուսումնական ու գիտակրթական կենտրոնների մասնագետները:


Հասցե՝ Բաղրամյան 24/Դ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, գիտակրթական միջազգային կենտրոն, երկրորդ հարկ:


Հեռ.`
060 623-520: