Գլխավոր էջ





13 Դեկ

Գիտաժողովի հրավեր

Դեկտեմբերի 13, 2022

Ս/թ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանական դիտարան»-ում տեղի կունենա «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» խորագրով գիտաժողով, որին կարող են մասնակցել հոգեբանության ոլորտի մասնագետներ, ուսանողներ, հայցորդներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող և այլ հետաքրքված անձինք:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ (Ծածկագիր՝ 21T-5A311) համանուն թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում իրականացված գիտական խմբի աշխատանքները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 17-ը ուղարկել հաստատման նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ naira.hakobyan@isec.am, anna.khachatryan@isec.am կամ զանգահարել 060-62-35-20 (303) հեռախոսահամարով: