Գլխավոր էջ





Մասնագիտական դասախոսություններ Կրակովի մանկավարժական համալսարանում

Ապրիլի 29, 2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Կրակովի մանկավարժական համալսարանում գտնվող ԳԿՄԿ պատվիրակությունը մասնագիտական դասախոսություններ կարդաց Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար:

«Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը ներկայացրեց սննդամթերքի անվտանգության ռիսկի վերլուծության նոր մոտեցումները և երեք հիմնասյունները, մասնավորապես ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և հաղորդակցման ԵՄ չափորոշիչները, ԵՄ սննդամթերքի անվտանգության ռիսկի գնահատման գիտական մարմնի աշխատանքներն ու դերն: Ինտերակտիվ դասախոսության միջոցով ուսանողներին ներկայացվեց ռիսկի և վտանգների տարբերությունները, ինչպես նաև ռիսկի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները:

«Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս Գայանե Ներսիսյանը ներկայացրեց քաղաքային շրջակա միջավայրի առարկայի ժամանակակից մոտեցումները, քաղաքային կանաչ ենթակառուցվածքների խնդիրները, լուծման մեխանիզմները և կառավարումը՝ ներկայացնելով ինչպես եվրոպական և ամերիկյան փորձը, այնպես էլ Երևանում այդ ոլորտում իրականացված հետազոտությունները, ինչը հավանության է արժանացել և ներկայացվել տարբեր միջազգային գիտաժողովներում և ֆորումներում: