Մեր մասին
2017թ մարտի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ) օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ բացվեց Անգլիական ակումբը(ENGLISH CLUB), որի նպատակը գիտակրթական միջազգային կենտրոնի և այլ բուհերի ուսանողներին, ինչպես նաև անգլերեն սովորել ցանկացողներին հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով ապահովելն է։ Ակումբն առաջարկում է դասավանդման արդիական ձևեր, անհատական ուսուցումը խթանող միջոցներ, որոնք նպաստում են լեզվական նյութի սահմաններում ընթերցած կամ ունկնդրած տեքստերը հասկանալուն։ Դասընթացներն ընդգրկում են խոսքային գործունեության բոլոր 4 հմտությունները` կարդալ, գրել, լսել, խոսել:
Ակումբ կարող են դիմել տարբեր տարիքային խմբերի (16+), մասնագիտությունների տեր քաղաքացիներ, որոնց համար օտար լեզվով բանավոր հաղորդակցությունը հիրավի կարևոր է:
2018 թ․ անգլիական ակումբի հաջողությունները հիմք հանդիսացան ակումբի ընդլայնման և վերանվանման համար (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբ՝ ISEC FLC): Ակումբում այժմ անց են կացվում նաև ֆրանսերենի, ռուսերենի, չինարենի, թուրքերենի, ադրբեջաներենի լեզուներով դասընթացներ:
Ակումբում դասավանդում են փորձառու և որակավորված մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստումներ են անցնում։ Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբն ապահովում է բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որոնք նպաստում են տարբեր ազգերի մշակույթների փոխանցմանը, ուսանողների խոսքի մշակույթը կատարելագործելուն և միջմշակութային հարաբերություններ ապահովելուն: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է 10-15 թեմայից, անցկացվում է միայն տվյալ օտար լեզվով, մշակված է հատուկ մեթոդով, հագեցած է ինտերակտիվ նյութերով և նպատակաուղղված է բանավոր խոսքի արագ զարգացմանը: Յուրաքանչյուր թեմա ունի թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, նախատեսում է ֆիլմերի դիտում, քննարկումներ, ինտերակտիվ խաղեր:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի օտարլեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբի կանոնադրություն