«Ընտրել եմ կրթության կառավարման ոլորտը՝ հաշվի առնելով ՀՀ կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը», - ԳԿՄԿ շրջանավարտ Հայկուհի Սաֆարյան
Նոյեմբերի 22, 2023Հայկուհի Սաֆարյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է, ով այսօր աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, վերապատրաստող:
«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած տեսական գիտելիքներս գործնականում կիրառել եմ ուսումնառության տարիներից ի վեր քանի որ աշխատանքս կրթության ոլորտում է», - պատմեց Հայկուհին:
Հայկուհին ընտրել է կրթության կառավարման ոլորտը՝ հաշվի առնելով ՀՀ կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնց լուծման բանաձևն ունի նաև Հայկուհին, իսկ ԳԿՄԿ-ի ընտրությունը պայմանավորված է ուսուցանվող առարկաների ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանությամբ, ինչի շնորհիվ շրջանավարտները հաջողում են իրենց մասնագիտական ճանապարհին:
«Այսօր ՀՀ կրթության ոլորտին անհրաժեշտ են ժամանակի պահանջներին համապատասխան բանիմաց կառավարիչներ, ովքեր կարող են կիրառել նոր մոտեցումներ կառավարման գործընթացում տարբեր իրավիճակներում առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար», - նշեց Հայկուհին:
ԳԿՄԿ-ում ունեցած ձեռքբերումների մասին խոսելիս Հայկուհին առանձնացրեց պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հարուստ գիտելիքների և փորձի փոխանցումը, ինչի արդյունքումուսանողները կարողացան ձեռք բերել կառավարման հմտություններ, որոնք գործնականում ամրապնդեցին մասնագիտական պրակտիկայի ընթացքում: «ԳԿՄԿ-ում սովորելու ընթացքում ամենից շատ տպավորվել է «Կրթության որակի ապահովում» և «Մեդիակրթություն» դասընթացների դասաժամերը, որոնք հետաքրքիր ձևով էին մատուցվում և պարունակում հարուստ տեղեկատվություն», - հավելեց Հայկուհին:
«Եթե ընդհանրացնենք կրթության ոլորտում ստացած գիտելիքներն ու հմտությունները և կատարենք եզրահանգում, ապա կրթության որակի ապահովման համար կառավարման գործընթացում անհրաժեշտ է ճիշտ պլանավորումը, իրագործումը, գնահատումը և շարունակական բարելավումը», - խորհուրդ է տալիս Հայկուհին ոլորտի ապագա մասնագետներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին