Գլխավոր էջ





Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում նոր գործընկեր համալսարանի հետ

Հոկտեմբերի 30, 2019

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն և Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանը (Իտալիա) կնքեցին միջինստիտուցիոնալ համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում 2019-2022 ուստարում նախատեսվում է դասախոսների և ուսանողների փոխանակում բնապահպանության և հասարակագիտության ոլորտներում:

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության նոր ծրագիրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» 
ամբիոնի և Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի միջև նախկինում իրականացված համագործակցության հաջողված փորձի տրամաբանական շարունակությունն է (https://isec.am/articles/news/students-from-university-of-naples-federico-ii-already-in-armenia.html):