Գլխավոր էջ





Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի ուսանողներն արդեն Հայաստանում են

Մայիսի 15, 2019

Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանը (Իտալիա) և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի «Երկրի, Շրջակա միջավայրի և օգտակար հանածոների մասին գիտությունների» բաժնի ուսանողներ Անտոնիո Առուտան (ասպիրանտ) և Լուիջի Ամմիրատին (մագիստրանտ) արդեն Էկոկենտրոնում են, որտեղ երեք ամիս ուսանելու են և ձեռք են բերելու համապատասխան փորձառություն՝ ներգրավվելով մասնավորապես Հայաստանի և Իտալիայի հատուկ տարածքներում շրջակա միջավայրի աղտոտման երևույթների հետազոտության մեջ՝ ԳԿՄԿ դասախոսներ, ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևայի և շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանի անմիջական ղեկավարությամբ: Հետազոտական գործունեության շրջանակներում նրանք կուսումնասիրեն նաև բնական ծագման շինանյութերում (տուֆ, ֆելզիտ, բազալտ, գրանիտ և այլն) ռադիոնուկլիդների ակտիվությունը՝ ռադիոլոգիական վտանգի, առողջական ռիսկերի գնահատման համար, ինչպես նաև Երևան քաղաքի հողերում պոտենցիալ տոքսիկ տարրերի անոմալ կոնցենտրացիաներով պայմանավորած առողջական ռիսկերը: Հետազոտության արդյունքները լինելու են գիտական համատեղ աշխատանքների առարկան, որոնք կհրապարակվեն միջազգային գրախոսվող ամսագրերում: