Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում բացվեց հերթական համակարգչային նոր լսարանը

Հուլիսի 4, 2012

Հուլիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հարազատ մագիստրոսներին համախմբելու հրաշալի առիթ ուներ: Նրանք հավաքվել էին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում` մասնակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համակարգչային նոր լսարանի բացման պաշտոնական արարողությանը: 
Ընկերության նվիրատվության` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ այսուհետ Կենտրոնի 10 համակարգիչ ապահովված կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ինտերնետով: Նշված փաթեթով գործող ևս մեկ Wi-Fi անկյուն է ստեղծվել գիտակրթական կենտրոնի գիտաժողովների դահլիճում: 
ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ: Գիտակրթական միջազգային կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ընդհանուր առմամբ արվել է 3,5 միլիոն դրամի ներդրում:
  Ներկաները փաստեցին, որ բարձրագույն կրթական հաստատություններում Wi-Fi անկյուններ և համակարգչային լսարանների ստեղծմամբ ուսանողներն ու դասախոսական անձնակազմը հնարավորություն են ստանում դասընթացները կազմակերպել ժամանակակից տեխնիկական հագեցած միջոցներով: Համակարգչային լսարանը և Wi-Fi անկյունները տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին թույլ կտան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընձեռած լայն հնարավորություններից:
  «Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց և դրա առկայությունը պարտադիր պայման է` կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերիրն` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
  ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը փաստեց, որ այսօր մեր գիտության և կրթության ոլորտում կան որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են անհրաժեշտ տեխնոլոգիաների ոչ բավարար ապահովվածությամբ: «Նման աջակցություններն անհրաժեշտ և շատ տեղին են: Այն սերունդը, որն օգտվելու է այս բարեգործությունից, երկար տարիներ հիշելու է»,-հավելեց Ռ. Մարտիրոսյանը:
  «Գիտակրթական միջազգային կենտրոնում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կօգնի ուսանողներին բացահայտելու իրենց ներուժը` խորացնելով ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքները»,- ասաց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը:
  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոսական խորհրդի նախագահ Արմեն Վարդանյանի խոսքով նորագույն տեխնոլոգիաները կնպաստեն ուսանողական կյանքն առավել դյուրին, հետաքրքիր, բովանդակալից դարձնելուն և կրթության որակը բարձրացնելուն: