Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի «Դեղագործական քիմիա» ամբիոնը նոր ղեկավար ունի

Հունվարի 10, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը շարունակում է հարցազրույցներ իրականացնել ԳԿՄԿ տարբեր մագիստրոսական ծրագրերի ղեկավարների հետ՝ մեզ հետևողներին մագիստրոսական ծրագրերի մասին ծավալուն տեղեկատվություն տրամադրելու, Կենտրոնում ընձեռվող հնարվորությունները, ծրագրերը ներկայացնելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք «Դեղագործական քիմիա» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Ս. Թոսունյանի հետ զրույցը:

Դուք՝ որպես ամբիոնի նոր վարիչ, առաջնային ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում կատարել:

-  Ելնելով դեղագիտության բնագավառում զարգացման տենդենցներից՝ նպատակահարմար եմ համարում առաջիկայում ուսանողներին տրվող գիտելիքները համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:

Ի՞նչ գործնական դասընթացներ և հնարավորություններ են ընձեռվում ուսանողներին ամբիոնի և Կենտրոնի կողմից:

-  Ամբիոնը և Կենտրոնը ուսանողների գործնական աշխատանքները գիտահետազոտական լաբորատորիաներում իրականացնելու հնարավորութուն են ստեղծում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Դեղագործական քիմիա» ամբիոնն ի՞նչ առավելություններ ունի ՀՀ այլ բուհերի նույն մասնագիտությունների համեմատությամբ:

-  Աչքի ընկնող առավելություններից մեկը երկրորդ կետում նշվածն է, այսինքն՝ մեր ուսանողները հնարավորություն են ստանում շփվելու Կենտրոնի՝ գիտական գործունեությամբ զբաղվող աշխատակիցների հետ:

Միջազգային ի՞նչ ծրագրեր և համագործակցություններ եք առաջարկում ամբիոնի ուսանողներին:

- Ամբիոնի ուսանողները ցանկության դեպքում կարող են մասնակից դառնալ Կենտրոնում իրականացվող միջազգային ծրագրերին:

Դասընթացների արդյունավետ կազմակերպման գործում մեծ դեր ունի դասախոսական կազմը, ներկայացրեք ամբիոնի դասախոսական կազմը, ովքե՞ր են դասավանդում ամբիոնում:

-  Ամբիոնում դասավանդում են իրենց բնագավառում հմուտ, բարձրորոկ մասնագետներ՝ սկսած գիտությունների թեկնածուներից մինչև դոկտոր- պրոֆեսորներ:

Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա ուսանողության մասին, արդյո՞ք բավարար հետաքրքված են ուսմամբ:

- Եթե գնահատելու լինեմ, ապա բավարար հետաքրքրություն չեն ցուցաբերում:

Ամբիոնի ուսանողները որտե՞ղ և ի՞նչ կազմակերպություններում են իրականացնում իրենց արտադրական պրակտիկան:

-  Արտադրական պրակտիկան իրականացվում է դեղատներում և դեղ արտադրող կազմակերպություններում:

Ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև է կանգնած դեղագործության և քիմիայի ոլորտը Հայաստանում:

-  Հայաստանում դեղարտադրության ոլորտը այսօր մեծ քայլերով զարգանում է դեղարտադրող կազմակերպությունների արտադրական պայմանները միջազգային  պահանջներին բավարարելու ուղղությամբ:

 

Հանրային կապերի և կարիերայի բաժին