Դավիթ Պիպոյանը սննդի անվտանգության ռիսկերի գնահատում մոդելը ներկայացրեց նաև Իտալիայի Տուշայի համալսարանի ուսանողներին
Նոյեմբերի 23, 2021ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի սննդի անվտանգության ռիսկի գնահատում առարկայի դասախոս, Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիոպյանը Էրազմուս + KA 107 ծրագրի շրջանակում այցելեց Իտալիայի Տուշայի համալսարան, որտեղ հանդես եկավ դասախոսություններով, ինչպես նաև մասնակցեց Էրազմուսի տեղեկատվական օրերի ընթացքում կազմակերպված մի շարք միջոցառումների, որտեղ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, ուսանողների համար առկա հնարավորությունները: Տեղեկատվական օրերի ընթացքում նա ներկայացրեց Հայաստանը, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնում տեղակայացված բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի ընձեռած հնարավորությունները, Մենվիպրո ծրագրի շրջանակում հիմնված ԷՌԼԵՓ լաբորատորիան և Տուշայի համալսարանի ուսանողներին ոգեշնչեց, որ չնայած որ լաբորատորիան տարածաշրջանային նշանակություն ունի, փոխանակման ծրագրերի շրջանակում Եվրոպական ուսանողները ևս կարող են օգտվել լաբորատորիայի հնարավորություններից և իրականացնեն հետազոտական թեզեր: Այցի հիմնական նպատական էր ուսանողներին տրամադրել անգլերեն լեզվով դասախոսություններ: Դավիթ Պիպոյանը Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսոր և ծրագրի ակադեմիական համակարգող Նիկոլո Մերեդինոյի հետ Տուշայի համալսարանի ուսանողներին ներկայացրին Մենվիպրո ծրագրի շրջանակում մշակված սննդամթերքի անվտանգության ռիսկի գնահատում մոդուլը: Բացի դասախոսություններից Դավիթ Պիպոյանը մասնակցեց մեծ սարքավորումների կենտրոնում իրականացվող գիտական հետազոտական աշխատանքներին, ծանոթացավ կովիդի համավարակի պայմաններում կրթության առանձնահատակություններին և փոփոխություններին, որոնք տարածվելու են նաև հայ ուսանողների վրա, և ԳԿՄԿ-ի ուսանողների համար կազմակերպված հեռավար միջոցառման ժամանակ ուսանողներին ներկայացրեց նոր փոփոխությունները:
Այցի ընթացքում գիտակրթական գործունեությունից բացի, Տուշայի համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտում մասնակցել է մի շարք քննարկումների, որոնք վերաբերում են շարժունության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համատեղ մագիստրոսական ծրագրերին և հետագա համագործակցության ընդլայնմանը: