Գլխավոր էջ





Նոր խթան ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը

Մայիսի 5, 2018

ՀՀ ԳԱԱ- ում սույն թվականի ապրիլի 20-ին պաշտոնապես մեկնարկեց Երիտասարդական ակումբների դաշնության և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ իրականացվող երկարաժամկետ միջազգային ծրագիրը՝ երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիության ուղղությամբ։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպական գրեթե բոլոր երկրներում կրթության ոչ ֆորմալ տեսակը մրցակցային չէ։ Ցավոք, Հայաստանում նույնպես պետական մակարդակով չի ճանաչվում երիտասարդական աշխատանքը: Կան փորձառու երիտասարդ աշխատողներ, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում երիտասարդական կազմակերպություններում։ Գիտաժողովին մասնակցում էին 2-4-ական ներկայացուցիչներ Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից։ Մասնակիցները ներկայացնում էին ինչպես երիտասարդական կազմակերպություններ, այնպես էլ հետազոտական համալսարաններ ու պետական մարմիններ։ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ապահովում է ծրագրի ֆորմալ մասը, ինչով էլ հետագայում կնպաստի «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» ծրագրին թե՛առկա և թե՛ հեռավար հարթակներում: «Մեծ պատիվ ունենք ողջունելու Ձեզ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Անչափ ուրախ ենք, որ մենք էլ ծրագրի կրողն ու գործընկերն ենք: Համոզված լինելով , որ մագիստրոսական կրթությունը հիանալի հնրավորություն է ավելի արագ ինտեգրվելու գիտական հասարակությանը և ձևավորելու գիտական մտածողություն՝ պատրաստ ենք մեր փորձը կիսել տարբեր երկրների կրթական հարթակներում: Միասին երկար ճանապարհ ունենք անցնելու, վստահ եմ, որ հաջողելու ենք, քանի որ միշտ պատրաստ ենք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև նոր կամուրջներ ձևավորելուն, ինչն էլ կնպաստի երիտասարդական աշխատանքի միջազգային ճանաչմանը,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը: Դասընթացի միջոցով տարբեր երկրների երիտասարդները, ովքեր կցանկանան ստանալ այդ կրթությունը, կկարողանան հեռավար ընդունվել մագիստրատուրա, ապա ձեռք բերել դիպլոմ և դրանից հետո աշխատել երիտասարդների հետ։ Դասընթացներն ավարտելուց հետո նրանք կստանան երիտասարդական աշխատողի որակավորում»:

Հաջորդ միջազգային ծրագրերն իրականացվելու են Վրաստանում, Չեխիայում, Ուկրաինայում և Բելգիայում։