Գլխավոր էջ





Ակադեմիական փոխանակաման առցանց դասընթացներ ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Հոկտեմբերի 5, 2021

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Ռոստովի Դաշնության Դոնի-Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի միջև ակադեմիական և մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որոշում ընդունվեց փոխանակման կարգով, ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողների համար, ս/թ սեպտեմբերի 15-ից կազմակերպել հեռավար ձևաչափով ակադեմիական փոխանակման դասընթացներ՝  ուղղված զբոսաշրջության զարգացմանը:

ԳԿՄԿ-ի
«Տուրիզմի կառավարում» մասնագիտության ուսանողները կմասնակցեն տ.գ.թ., դոցենտ Օ. Ալմուհամեդովայի «Որակի կառավարում զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության ձեռնարկություններում» և բ.գ.թ., դոցենտ Տ. Գրիգորենկոյի «Զբոսաշրջության և ռեկրիացիոն հանգստի նախագծման և տարածքների զարգացման տեխնոլոգիաներ» դասընթացներին:

Ռոստովի համալսարանի ուսանողների համար «Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով դասընթացը կվարի ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը:

Առցանց դասախոսությունները թույլ կտան ուսանողներին ամրապնդել և զարգացնել իրենց գիտելիքները զբոսաշրջության ոլորտում: