Հայտարարություն
Օգոստոսի 28, 2023ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2023 թվականի «օգոստոսի» «28»-ի «23/1-1» որոշմամբ
Ընթացակարգի ծածկագիրը՝ «ԳԱԱԳԿՄԿ -23/1»
Պատվիրատուն` ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը, որը գտնվում է Ք.Երևան, Մ.Բաղրամյան 24դ հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել լաբորատոր սարքերի և համակարգչային պարագաների մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE, ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2, Erasmus+101082557) ծածկագրով Erasmus+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որն ազատված է ԱԱՀ-ից և մաքսային հարկից:
Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ, 9-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 15:00-ն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ, 9-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին հասցեում, «2023թ․» «սեպտեմբերի» «4» -ին ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Հրանուշ Մելքոնյանին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
1-7 չափաբաժնի դեպքում զանգահարել՝ 099-231-825
8-10 չափաբաժնի դեպքում զանգահարել՝ 055-744-585
Էլ. փոստ gnumner@isec.am
Պատվիրատու ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
Մանրամասները՝ տես կից ֆայլում :