Հայտարարություն
Փետրվարի 12, 2024ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2024 թվականի «փետրվարի» «12»-ի «24/1-1» որոշմամբ
Ընթացակարգի ծածկագիրը` «ԳԱԱԳԿՄԿ -24/1»
Պատվիրատուն` ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը, որը գտնվում է Ք.Երևան, Մ.Բաղրամյան 24դ հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել լաբորատոր սարքերի և համակարգչային պարագաների մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE, ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2, Erasmus+101082557) ծածկագրով Erasmus+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որն ազատված է ԱԱՀ-ից և մաքսային հարկից:
Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ, 9-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 12:00-ն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ, 9-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին հասցեում, «2024թ․» «փետրվարի» «19» -ին ժամը 12․00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Կարեն Սարգսյանին։
1-ին չափաբաժնի դեպքում զանգահարել՝ 099-23-18-25
2-4 չափաբաժնի դեպքում զանգահարել՝ 055-74-45-85
Էլ. փոստ` gnumner@isec.am
Պատվիրատու ՀՀ ԳԱԱ «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ