21 Մար
Հայտարարություն
Մարտի 21, 2019Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի վարիչ տնտ. գիտ. թեկ., դոցենտ Կարեն Սարգսյանի «Գովազդ, PR, Մարքեթինգ» գիտամեթոդական ձեռնարկը:
«Գովազդ, PR, Մարքեթինգ» գիտամեթոդական ձեռնարկը համալիր պատկերացում է տալիս մարքեթինգային առաջմղման հիմնական գործիքների մասին։ Ձեռնարկում առավել հանգամանորեն ներկայացված են գովազդի և հանրային կապերի՝ PR-ի կազմակերպման առանձնահատկությունները մարքեթինգային համակարգում, ինչպես նաև մարքեթինգային առաջմղման հիմնական ուղիները:
Ձեռնարկը նախատեսված է մարքեթինգի, գովազդի և հանրային կապերի կազմակերպման ոլորտում ներգրավված մասնագետների, ուսանողների, ինչպես նաև նշված ոլորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար: