Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)
Նախագիծն իրականացվում է ՀՀ Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրի շրջանակում՝ «22YR-6B005» ծածկագրի ներքո:
«Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» նախագիծը հնարավորություն է տալիս առաջին անգամ մանրամասնորեն ուսումնասիրել հայերենի արդի լեզվավիճակը ռուսալեզու միջավայրում, ինչպես նաև վերլուծել և ներկայացնել հայերենը որպես մայրենի, օտար կամ երկրորդ լեզու դասավանդելու խնդիրները, միջոցները և եղանակները:
Նախագիծն ունի կոնկրետ նպատակ, այն է՝ ուսումնասիրել հայերենի արդի լեզվավիճակը ամենախոշոր հայկական համայնքում` Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի օրինակով), ներկայացնել ռուսալեզու միջավայրում հայերենի զարգացման միտումները, խնդիրները, ուսուցման առանձնահատկությունները:
«Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» նախագիծը հեռանկարային է, քանի որ արդյունքները և նախագծի հիման վրա մշակված սկզբունքներն ու չափորոշիչները կարելի է կիրառել ոչ միայն Հայաստանում գործող ռուսալեզու կրթական հաստատություններում, այլև Ռուսաստանի հայկական համայքներում: Այն մեծ հեռանկարներ կբացի ինչպես տեսական-լեզվաբանական, այնպես էլ գործնական-կիրառական խնդիրների լուծման համար:
Ծրագիրը կարող է օգտակար լինել ցանկացած մարդու համար՝ անկախ սեռից, տարիքից, կրթական մակարդակից, բնակության վայրից և նպատակից:
«Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» թեմայի շրջանակում հետազոտություն են իրականացնում.
Հեղինակ և ղեկավար՝
- Մերի Սարգսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ (https://orcid.org/0000-0003-2913-2819)
Անդամներ՝
- Սոնա Միքայելյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
- Սեդա Բաղրամյան՝ հայցորդ
- Նաիրա Խաչիբաբյան՝ հայցորդ