Գլխավոր էջ





Ծրագրեր

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպության գործունեության խնդիրները և ծրագրերը ներառում են.

  • աշխատողների իրավունքների պաշտպանությունը․
  • աջակցություն նորապսակներին․
  • ծննդօգնություն․
  • բարեգործական ծրագրերի և մշակութային միջոցառումների կազմակերպում․
  • հանգստի կազմակերպում․
  • դրամական աջակցություն։

  

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը դրամական աջակցություն է նախատեսում նորապսակ աշխատակիցների համար: Ամուսնության կապակցությամբ ԳԿՄԿ աշխատակցին հատկացվում է 30.000 ՀՀ դրամ:

     
     
 

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը ԳԿՄԿ աշխատակցի յուրաքանչյուր նորածին երեխայի ծննդյան համար հատկացնում է 50.000 ՀՀ դրամ:

     
     
 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունն աջակցում է ԳԿՄԿ աշխատակազմին (նաև՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին) մշակութային մի շարք ծրագրերի և բարեգործական միջոցառումների իրականացման և մասնակցության հարցում: Այդ ծրագրերի շրջանակներում՝

  • Արհեստակցական կազմակերպությունը համապատասխան կազմակերպություններից ձեռք է բերում և ԳԿՄԿ աշխատակիցներին է տրամադրում ներկայացումների և համերգների տոմսեր:
  • Յուրաքանչյուր ուս. տարվա վերջում ԳԿՄԿ ուսխորհուրդը բարեգործական նպատակներով այցելություն է կազմակերպում ՀՀ հեռավոր և սահմանամերձ շրջաններ: Այս ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը դրամական աջակցություն է տրամադրում ԳԿՄԿ ուսանողական խորհրդին:
     
     
 

ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Հանգստի, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման և աշխատակիցների մասնակցության ապահովման նպատակով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արհեստակցական կազմակերպությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն:

     
     
    ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արհեստակցական կազմակերպությունը ԳԿՄԿ աշխատակիցներին կարող է տրամադրել դրամական աջակցություն հետևյալ դեպքերում.


  • ԳԿՄԿ սոցիալապես անապահով աշխատակիցներին՝ իրենց դիմումի համաձայն:
  • ԳԿՄԿ աշխատակիցներին, որոնք կներկայացնեն բժշկի տեղեկանք և բուժման համար նախատեսված ծախսերի կտրոն:
  • ԳԿՄԿ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում։
     

*Սույն ծախսերը սահմանվում են  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի արհեստակցական կազմակերպության նախահաշվով, որը հաստատվում է  մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի տասնհինգը: