Մեր մասին
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ ՈՒԳԸ) Կենտրոնի ուսանողների՝ մագիստրանտների, հայցորդների և ասպիրանտների կամավոր ակադեմիական միավորում է։
ՈՒԳԸ-ն իր գործունեությունը ծավալում է՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ և ՈՒԳԸ կանոնադրությամբ:
ՈՒԳԸ-ի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝
- Կենտրոնի ՈՒԳԸ-ի նպատակն է՝ նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը:
- ՈՒԳԸ-ն իր նպատակների և խնդիրների լուծման, երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար կարող է օգտվել Կենտրոնի աջակցությունից:
- ՈՒԳԸ-ի խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղություններն են`
ա) գիտական, հետազոտական գործունեությամբ հետաքրքրված ակտիվ ուսանողական համայնքի ձևավորում,
բ) գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարում և իրականացում,
գ) ուսանողական գիտաժողովների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և գիտակրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումների կազմակերպում,
դ) Կենտրոնի երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործում, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկման աջակցում,
ե) ուսանողներին, հայցորդներին և ասպիրանտներին գիտական աշխատանքներ իրականացնելու ժամանակ աջակցություն,
զ) ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրատարակման կազմակերպում Կենտրոնի տնօրենության աջակցությամբ,
է) ՀՀ-ում և նրա տարածքից դուրս գործող այլ բուհերի ՈՒԳԸ-ների, գիտական կենտրոնների, միջազգային ուսանողական կառույցների հետ կապի հաստատում, համատեղ գիտական և այլ տիպի միջոցառումների կազմակերպում:
ՈՒԳԸ-ն իր գործունեությունը ծավալում է՝ ելնելով վերոնշյալ նպատակներից և խնդիրներից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԳԸ-ն նախագահում է Անուշ Իսկանդարյանը:
Կոնտակտներ
(+374) 44 144 164
sss@isec.am
https://www.facebook.com/isecsss/
