Գլխավոր էջ





Ուսանողական գիտական ընկերություն

Մեր մասին              Ողջույնի խոսք
Կազմ     
ՈՒԳԸ գործունեություն             
Գիտաժողովի ժողովածուներ  
 


Հարգելի՛ ուսանողներ,

Ուսանողական տարիները ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլև գիտական մտածողության ձևավորման և մասնագիտական ինքնության կայացման կարևորագույն փուլ են։ Այդ ընթացքում ձևավորվում են վերլուծական կարողությունները, հետազոտական հետաքրքրությունները, ստեղծագործական մոտեցումը և գիտության հանդեպ պատասխանատվությունը։

Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) միավորում է այն ուսանողներին, ովքեր ձգտում են զարգացնել իրենց գիտական ներուժը: ՈՒԳԸ-ն հանդիսանում է հարթակ, որտեղ ձևավորվում և զարգանում են նոր գաղափարներ, իրականացվում են գիտական նախաձեռնություններ, կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ։

ՈՒԳԸ-ն կարևոր կապող օղակ է ուսանողների և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական միջավայրի միջև՝ նպաստելով ուսանողների ներգրավմանը ակադեմիական կյանքում, համագործակցության ընդլայնմանը և փորձի փոխանակմանը։ Այն միաժամանակ բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է ներկայացնել իր գաղափարները, նախաձեռնել ծրագրեր և դառնալ գիտական համայնքի ակտիվ անդամ։

Վստահ եմ, որ մեր ՈՒԳԸ-ն կդառնա գիտական նախաձեռնությունների, նորարարական մտածողության և առաջընթացի հարթակ։ Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք զարգացնել ուսանողական գիտական կյանքը, իրականացնել արժեքավոր ծրագրեր և նպաստել գիտության առաջխաղացմանը՝ ի շահ մեր Կենտրոնի և մեր երկրի։

 

Հարգանքով՝

Անուշ Իսկանդարյան

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական գիտական ընկերության նախագահ


Կոնտակտներ

   (
+374) 44 144 164

   sss@isec.am

 

    https://www.facebook.com/isecsss/ 

 


ՈՒսանողական գիտական ընկերության կանոնադրություն