Գլխավոր էջ





Ընդունելություն /հեռավար ուսուցում/

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ԵՎ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ MBA) ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ՝ ԵՐԿՈՒ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՊԼՈՄԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ


Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի մայիսի 20-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ:

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են 2019 թվականի օգոստոսի 27-ին:

Տարեկան ուսման վճարը՝ 500 000 ՀՀ դրամ։
Ուսման տևողությունը 2,5 տարի է։

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք (մանրամասները տե՛ս «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկում և «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ում հեռավար ուսուցման ձևով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի 10-22-րդ կետերում): Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով: Ստուգվում են ընդհանուր զարգացածությունը, գրավոր և բանավոր խոսքի մշակույթը, օտար լեզվի իմացությունը և ընդհանուր բազմագիտակությունը (էրուդիցիա):

Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի անունով,

  • կա՛մ բակալավրի, կա՛մ դիպլոմավորված մասնագետի, կա՛մ մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածների (միջուկների) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ իրենց կրթության համարժեքության մասին),

  • ինքնակենսագրություն,

  • 4 լուսանկար` 3 x 4 սմ չափսի

  • հրատարակված կամ հրատարակման տրված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),

  • անձը հաստատող փաստաթղթի (ՀՀ քաղաքացիների համար անձնագրի, նույնականացման քարտի, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի) պատճենը,

  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

  • ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարի վճարի անդորրագիրը (ընդունելության գործընթացի կազմակերպման համար դիմորդները վճարում են 5000 ՀՀ դրամ, որը, անկախ քննությունների արդյունքից, չի վերադարձվում),


Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):

Դիմել՝ Հայաստանի Հանրապետություն,
            ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ,
           ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 2-րդ հարկ, 
           հեռախոս՝ (010) 52 48 12,
           կայք՝ հttps://www.isec.am
 


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ 010-52-48-12 հեռախոսահամարով և info@isec.am էլեկտրոնային հասցեով կամ ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ 010-22-89-34 հեռախոսահամարով և info@paara.am էլեկտրոնային հասցեով: