«Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր
| |
![]() |
|
| https://www.afishe.eu/ |

Ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։ Սույն կարծիքներն ու տեսակետները պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) դիրքորոշումները։ Եվրոպական միությունն ու դրամաշնորհ տրամադրող գործակալությունը պատասխանատվություն չեն կրում դրանց համար։
Ծրագրի համակարգող՝
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)
ՀՀ գործընկերներ՝
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
Աֆիլացված գործընկեր՝
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Եվրոպական գործընկերներ՝
Դուբրովնիկի համալսարան

Պորտոյի համալսարան

Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում
https://www.uniag.sk/en/main-page
Ուկրաինական գործընկերներ՝
Սումիի ազգային ագրարային համալսարան
Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտ
Ծրագրի գլխավոր նպատակը
Այս ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի ծրագրերի ստեղծմամբ և զարգացմամբ Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):
AFISHE ծրագրի շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև։ Այն կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ համապատասխան ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին։
AFISHE ծրագիրը կուժեղացնի համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը, ինչը կհանգեցնի գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և կբարձրացնի ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը։
Ծրագրի հիմնական գործողություններն են՝ բոլոր օժանդակ նյութերով մագիստրոսական կրթական ծրագրերի ստեղծումն ու զարգացումը, լաբորատորիաների հիմնումը, Հայաստանի և Ուկրաինայի դասախոսական և ոչ դասախոսական (օժանդակ) անձնակազմի վերապատրաստումը:
Ծրագրի հիմնական արդյունքներն են.
- 3 նոր և կատարելագործված մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում,
- դասավանդման և ուսումնառության նյութեր,
- արդիականացված ենթակառուցվածքներ և վերապատրաստված դասախոսական ու ոչ-դասախոսական անձնակազմ,
- ինչպես նաև բուհերի և աշխատաշուկայի միջև ստեղծված ցանց, որը կնպաստի Հայաստանում և Ուկրաինայում անհրաժեշտ մասնագետների կրթությանն ու վերապատրաստմանը:
Ծրագրի հատուկ նպատակները
Ընդհանուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծրագրի անդամ հայկական և ուկրաինական բուհերում զարգացնել և իրականացնել հետևյալ հատուկ նպատակները, որոնք խմբավորված են 3 հիմնական խմբերում․
1․ Ուսումնական ծրագրերի մշակում և զարգացում
1․1․ Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ուղղությամբ մագիստրոսական ծրագրերի համար ուսումնական պլանների և վերջնարդյունքների մշակում և կատարելագործում, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի և ժամանակակից հասարակության, բարձրագույն կրթության և որակի ազգային շրջանակի նորագույն ստանդարտների պահանջներին։
1․2․ Մշակված կրթական վերջնարդյունքներին համապատասխանող մոդուլների մշակում և զարգացում նոր մշակված կրթական ծրագրերի համար։
1․3․ Դասավանդման և ուսումնառության նյութերի մշակում և կատարելագործում՝ համաձայն նոր մշակված մոդուլների և ուսումնական պլանի։
2․ Բարենպաստ ակադեմիական միջավայրի ստեղծում, մարդկային ռեսուրսների զարգացում
2․1․ Ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների հիմնում՝ ակադեմիական միջավայր կառուցելու և արդիականացնելու նպատակով, որը կծառայի որպես հետազոտական, ցկյանս ուսուցման և վերապատրաստման հարթակ։
2․2․ Անձնակազմի վերապատրաստում ՝ մագիստրատուրայի ուսումնական պլանի մաս հանդիսացող նոր մոդուլների ուղղությամբ։
2․3․ Անձնակազմի վերապատրաստում՝ նոր հիմնած լաբորատորիաներում աշխատելու ուղղությամբ։
3․ Կայուն ցանցի ստեղծում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում համատեղ գործունեության համար
3․1․ Ծրագրի անդամ համալսարանների միջև համագործակցության կայուն ցանցի, ինչպես նաև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների տեղական բիզնեսների հետ ամուր կապերի ստեղծում՝ համատեղ գործունեություն իրականացնելու և ընթացիկ էկոլոգիական խնդիրները լուծելու նպատակով։
3․2․ Ստեղծել հիմք՝ մասնակից համալսարանների միջև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում հետագա համատեղ/կրկնակի մագիստրոսական ծրագրեր իրականացնելու համար։
Ասոցիացված (օժանդակող) գործընկերներ
Հայաստան
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- «Սևանի Իշխան» ՓԲԸ
Ուկրաինա
- «Պանչիշնի Միխայլո Օլեքսիյովիչ» ԱՁ
- «Վասիլենկո Ռոման Անատոլիովիչ» ԱՁ
- Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարությանն առընթեր Ուկրաինայի հողերի բարելավման և ձկնաբուծության պետական գործակալություն





