Գլխավոր էջ





Կրակովի գյուղատնտեսական համալսարանի, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Էկոկենտրոնի միջև կնքվեց փոխըմռնման եռակողմ հուշագիր

Նոյեմբերի 6, 2019

Բարձրագույն կրթության և հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության ընդլայնման և կրթության, հետազոտության և այլ ոլորտներում կրթական և մշակութային փոխանակման զարգացման նպատակով սննդի գիտության և սննդի տեխնոլոգիաների միջդիսցիպլինար ոլորտում Կրակովի գյուղատնտեսական համալսարանը (UAK), ՀՀ ԳԱԱ գիտակթական միջազգային կենտրոնը (ISEC) և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (CENS) կնքեցին փոխըմբռնման եռակողմ հուշագիր:

Կողմերը համաձայնության են եկել համագործակցելու հետևյալ ուղղություններով՝

  • ամբիոնի դասախոսական կազմի անդամների փոխանակում
  • ուսանողների փոխանակում
  • հրապարակումների փոխանակում
  • համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում
  • համատեղ գիտաժողովների անցկացում
  • համատեղ ուսումնական ծրագրերի իրականացում
  • համատեղ մշակութային ծրագրեր իրականացում


Նշված համաձայնագիրը ս/թ ապրիլի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակության՝ Կրակովի գյուղատնտեսական համալսարան այցի հաջողված արդյունքներից մեկն է https://www.isec.am/articles/news/visit-to-university-of-agriculture-in-krakow.html